f

Անկախ

«Հրապարակ». Հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունը պետք է օր առաջ հեռանա. Վանեցյան


«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդի­մադիր քաղաքական ուժերը՝ 

Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, սկսել են այցելություններ մարզեր, որոնք առաջին հայացքից քարոզարշավի են նման: 

Ընդդիմադիրների առաջին կանգառը Գյումրին էր, որտեղ նրանց 

դիմավորում էր իշխանությունների կազմակերպած «դժգոհների» խումբը՝ «Դավաճան», «Նիկոլ՝ վարչապետ» սակարկումներով: 

Գյումրիին հա­ջորդեց Վանաձորը, երեկ էլ ընդդդությունը Կապան էր մեկնել:

«Հայրե­նիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին խնդրեցինք 

ժողովրդի հետ հանդիպումների մա­սին իր տպավորությունները 

ներ­կայացնել: Նա ասաց․ «Ժողովուրդը ոգևորությամբ է ընդունում

«Հայրե­նիքի փրկության» շարժման ներկա­յացուցիչների այցը մարզեր, 

ունենում ենք բաց զրույց, պատասխանում ենք ժողովրդին հուզող բոլոր 

հարցերին, և նկատելի է, որ մարդիկ ստանում են այն հարցերի պատասխանները, 

որոնք չունեն, կամ իրենց մոտ ինչինչ պատճառներով տարակուսանք է

 առաջացրել ստեղծված  իրավիճա­կը, և ավելի ու ավելի են համոզվում «Հայրենիքի փրկության» շարժման կողմից առաջ մղվող 

գաղափարնե­րի ճշմարտացիության մեջ ու պատրաստակամություն են

 հայտնում աջակցել շարժմանը»:

-Մարդկանց մե՞ծ քանակ է մասնակցում ձեր հանդիպումներին:

-Կոնկրետ Վանաձորում շուրջ 1000 մարդ է մասնակցել, դահլիճում եղել է մոտ 700 մարդ, որովհետև նստատեղերից բացի, կանգնած էին մարդիկ, դրսում սպասում էին մեր հայրենակիցները, որոնց համար ֆիզի­կապես հնարավորություն չեղավ ներս մտնել: Նույնը վերաբերում է Գյումրիին: Հստակ երևում է, որ մեր ժողովուրդն ունի հետաքրքրություն դեպի «Հայրենի­քի փրկության» շարժումը:

-Ի՞նչ հարցեր են ուղղում ձեզ՝ շարժման անդամներին:

-Նախ, մարդկանց հետաքրքրում է ապագան, մենք խոսում ենք ապագա­յի մասին: Նիկոլ Փաշինյանին որպես գործոն մենք այլևս չենք դիտարկում, Նիկոլ Փաշինյանը պարտված ղեկավար է, պարտության սիմվոլ է, և նա օր առաջ պետք է հեռանա, դա ընկալելի և ընդունելի է հասարա­կության գրեթե 100 տոկոսի համար: Մարդկանց շատ է հետաքրքրում, թե ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանի հեռացումից հետո, և մենք փորձում ենք պատասխանել այդ հարցե­րին, տալ սպառիչ պատասխաններ, ներկայացնում ենք մեր ծրագրերը և, իհարկե, չենք մոռանում, որ օրա­կարգում առաջինը Փաշինյանի հե­ռացման հարցն է:

-Դուք հիմա բավականին դրա­կան եք ներկայացնում հանդի­պումներըբայց օրեր առաջ մի խումբ գյումրեցիներ ձեզ չէին թողնում մտնել քաղաք:

-Դա հստակ, ուղղորդված մի խումբ մարդկանց կազմակերպած ակցիան էր, դա համաժողովրդական տրամադրությունները չի արտա­հայտել, եղել են 20-25 հոգի մարդիկ, որոնց վերաբերյալ մամուլում եղան հրապարակումներ, թե ովքեր են նրանք, ինչ պատճառներով են դուրս եկել և փորձել խոչընդոտել «Հայրենիքի փրկության» շարժման մասնակիցների այցը Գյումրի: Թե իշխանություննե­րից ովքեր էին կազմակերպել այդ ակցիան: Արհեստական կազմա­կերպված ակցիաները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ մեր ժողովրդի իրական տրամադրությունների վրա: Իրականում հանրության գրեթե 100 տոկոսի մոտ կա կոնսենսուս, որ այս իշխանությունները պետք է օր առաջ հեռանան: Այդ ուղղությամբ տարված աշխատանքները, իրականացվող քայլերը ժողովրդի զգալի մեծամասնության կողմից ողջունվում են:

-Այցելելու եք բոլո՞ր մարզեր:

-Այո, մարզեր պետք է գնանք, բոլոր տեղերում հանդիպենք մեր ժողովրդի հետ: Հաշվի առնելով եղա­նակային պայմանները՝ մարդիկ չեն կարողանում մարզերից օբյեկտիվ պատճառներով գալ Երևան: Ուստի պետք է մենք այցելենք և ներկա­յացնենք մեր ծրագրերը:

ՀԳԸնդդիմության վարչապետի թեկնածուՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը ևս անդրա­դարձել է իրենց հանդիպումներին. «Ամեն մեկն ինչ-որ ելք է փնտրումԵս կասեիոր ժողովուրդը

 մտո­րումների մեջ է՝ ապագայի վերա­բերյալ:

 Հանդիպումների ժամանակ ես չեմ տեսել մարդկանցոր մերված լինեն այս վիճակի հետորովհետև այժմ խոսքը Հայաստանի գոյության մասին է

Բոլորը դժգոհ են նախկինում եղածիցմարդիկ կան՝ շատ զայրացածբայց հիմա մտո­րումներ են գնում ապագայի մասին:

 Ես չեմ տեսնումոր հույս կապեն ներկա իշխանության հետոր որևէ դրական ապագա կարող են իրենց խոստանալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Արթուր Վանեցյան Հայրենիքի փրկության շարժում

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին