f

Անկախ

«Հրապարակ». Նպատակը վարչապետի պաշտոնին Մարուքյանին կարգելն է,որը մեկ տարի անց իշխանությունը կփոխանցի Միքայել Մինասյանին


«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու մասին տեղեկությունները հրապարակվելուց հետո քաղաքական կուլիսներում քննարկում են, որ Միքայել Մինասյանը «փչացնում» է Փաշինյանի հավանական «իրավահաջորդին»՝ վարչապետի պաշտոնում Միրզոյանի նշանակումն արդեն կարելի է բացառել։ Ավելին, հանրության ուշադրությունը սեւեռում են Մինասյանի թղթապանակի հաստության վրա՝ ակնարկելով, որ հերթում մյուսներն են։

Նպատակն անցումային վարչապետի պաշտոնին Էդմոն Մարուքյանին կարգելն է, որը մեկ տարի անց՝ ընտրություններում, իշխանությունը կփոխանցի Մինասյանին։ Ի դեպ, իմքայլականները չեն թաքցնում, որ վախենում են այդ սցենարից։

Երեկ, երբ Մարուքյանն իր ելույթում ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, Հովիկ Աղազարյանը տեղից նետեց․ «Հա, կտա, բայց պիտի խոստանաս, որ դու վարչապետի թեկնածություն չես առաջադրելու»։

Մեզ հետ զրույցում իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հորդորեց լուրջ չընդունել Միրզոյանի ձեռքով գրված դիմումը՝ ԱԱԾ-ի հետ համագործակցելու պատրաստակամության մասին․ «Հերթական սեւացնելու գործընթացն է գնում։ ԱԱԾ-ն փակեց այդ հարցը՝ հերքելով հայտարարությունը»։

Բայց 10 րոպեում հնարավո՞ր էր ձեռագրաբանական փորձաքննություն իրականացնել։ «Ես չգիտեմ՝ իրականացրե՞լ է, թե՞ ոչ։ Ես հավատում եմ ԱԱԾ-ի հայտնած տեղեկատվությանը, քանի որ այն պաշտոնական է եւ որեւէ քաղաքական գործչի հայտարարություն չէ»։

Ա՞յն ԱԱԾ-ին, որը, օրինակ, հորդորում է գերի ընկնելու դեպքում զանգահարել իքս համարի։ «Բոլոր ժամանակների ԱԱԾ-ները շատ լուրջ կառույցներ են, եւ պետք է կառույցի հայտնած տեղեկատվությունը հիմք ընդունել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Էդմոն Մարուքյան Ազգային ժողով Միքայել Մինասյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին