f

Անկախ

«Այսպես չի շարունակվի, այս իշխանությունը կհեռանա»․ Կարինե Դանիելյան


Անկախ-ի զրուցակիցն է հասարակական գործիչ, բնապահպան Կարինե Դանիելյանը։

-Տիկին Դանիելյան, վերջին շրջանում Ձեր հանրային գործունեությունը պասիվացել է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Պայմանավորված է մեծամասամբ առողջական խնդիրներով։ Ասեմ, որ համալսարանից նույնպես դուրս եմ եկել, իսկ դեռևս սեպտեմբեր ամսին դիմել եմ Հանրային խորհրդի նախագահին՝ դադարեցելու ՀԽ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահի պարտականություններս և անդամակցությունս Հանրային խրհրդին։

-Սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմը, որը խլեց հազարավոր կյանքեր, ավարտվեց Հայաստանի կապիտուլյացիայով։ Ո՞րն էր պատերազմի վերսկսման պատճառը, և ինչո՞ւ մենք նման խայտառակ պարտություն կրեցինք։

-Ինձ համար նույնպես այդ ամենը շատ զարմանալի էր, նաև շատ ցավոտ։ Այդ պայմանագիրն իսկապես կապիտուլյացիայի պայմանագիր է, և իմ պատկերացմամբ՝ անհիմն։ Փաստորեն, ստացվեց այնպես, որ այն տարածքները, որոնք պատմական հայկական տարածքներն են և նաև ԼՂԻՄ-ի կազմում են եղել, մեր զինվորների արյան գնով վերադարձվել են Հայաստանին, ուղղակի մի փաստաթղթով հանձնվեցին Ադրբեջանին։ Փաստորեն թուրքական երազանքները քայլ առ քայլ սկսում են իրականացվել։ Այս ամենը չի կարող որևէ մեկի համար ընդունելի լինել։

-Այսինքն, կարծում եք, որ հայկական կողմը կարող էր ինչ որ բան անել նման իրավիճակից խուսափելու համար, բայց չարե՞ց։

-Այո։ Եվ ընդհանրապես, պետք է ասել, որ այս իշխանությունները բավականին փակ են աշխատում, հասարակությունը նախապես չգիտի, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում, մենք չգիտեք իրենց մտեցումները, իսկ հետո գնում են, հանդիպումներ են ունենում, փաստաթղթեր են ստորագրում, վերադառնում են և չեն բացատրում, թե ինչու այդպես եղավ։ Ես միշտ նախորդ իշխանություններին եմ քննադատել փակ աշխատելու մեջ, բայց այս իշխանությունները շատ ավելի փակ են։ Ես նախորդներին եմ քննադատել վատ ադյունքների համար, բայց նախորդների հետ այս իշխանությունների արդյունքները նույնիսկ համեմատել չի կարելի՝ վատ իմաստով։

--Հայաստանում գրեթե բոլոր ուժերը համակարծիք են մի հարցում՝ պարտված իշխանությունը պետք է հեռանա։ Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։

-Իհարկե։ Ավելին ասեմ․ վերջին առնվազն մեկուկես տարիների ընթացքում ես Հայաստանում ինչքան գիտաժողովների, քննարկումների եմ մասնակցել, նույնիսկ միջազգային ֆորմատով, վերջում միշտ արձանագրվել է, որ այս իշխանությունը պետք է հեռանա։ Այդ պահանջը կամ առաջարկը մշտապես դրվել է՝ այն պատճառաբանությամբ, որ այս իշխանությունը չի կարողանում ո՛չ ներքին, ո՛չ արտաքին քաղաքականությունը ճիշտ վարել։ Եվ ես զարմանում եմ, որ այսքանից հետո այս իշխանությունը դեռ չի հեռացել։

-Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Փաշինյանը հրաժարական չի տալիս։  

-Երբ մարդկանց հետ խոսում եմ,  հիմնական կարծիքն այն է, որ այս իշխանությունը կախված է արտաքին ուժերից և դեռևս այդ ուժերի առջև պարտավորություններ ունի։

-Վերջերս շատ է խոսվում օտարերկրյա գործակալական ցանցերի մասին։ Նախօրեին սկանդալային հայտարարություններ եղան ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ կապված։ Առհասարակ, կապ տեսնո՞ւմ եք 2018 թվականի իրադարձությունների և օտարերկրյա հատուկ ծառայությունների միջև։

-Ընդհանրապես այս խոսակցությունները, բացահայտումները, մեղադրանքները շատ վատ են մեր երկրի համար։ Իհարկե նման մեղադրանքները պետք է ապացուցվեն, բայց ընդհանուր առմամբ, այս ամբողջ պրոցեսի մեջ երևում է արտաքին հետք։ Այն արդյունքները, որ գրանցվել են այս իշխանության օրք, ոչ թե Հայաստանի Հանրապետության շահերի օգտին են, այլ ընդհակառակը, դեմ են մեր շահերին։ Հետևաբար, հնարավոր չէ դա չտեսնել։

-Որքա՞ն կարող է այս ամենը շարունակվել։ Այս իշխանությունը ի՞նչ նոր ցնցումներ կարող է առաջ բերել։

-Եթե շարունակվի այս իշխանության գործունեության այն տենդենցը, որը կա, բնականաբար հակահայկական քայլերը կշարունակվեն։ Հայաստանի համար դա միմիայն վնաս կլինի։ Բայց ես կարծում եմ, որ այսպես չի շարունակվի, այս իշխանությունը կհեռանա։

-Այսօր ամենածանր հարցերից մեկը գերիների վերադարձի հարցն է։ Մենք տեսանք, որ այս իշխանությունը չկարղողացավ լուծել նաև այդ հարցը։ Ինչպե՞ս պետք է լուծվեն մեր առջև ծառացած մյուս խնդիրները։

-Գերիների հարցն այս ամենի մեջ թվում է փոքր հարց, բայց իրականում դա փոխկապակցված է ավելի մեծ հարցերի հետ, և ակնհայտ է, որ Փաշինյանն այն մարդը չէ, որ կարող է լուծել այդ հարցերը։ Նրա կողքին գոնե պետք  է լինեն լուրջ մասնագետներ։ Նա այնպիսի թիմ պետք է ունենա, որ այդ բոլոր հարցերի շուրջ խորհրդակցի։ Նրա կողքին ես նաև չեմ տեսնում այդ թիմը։

-Տիկին Դանիելյան, ձևավորվել է Հայրենիքի փրկության շարժում, որն առաջադրել է վարչապետի իր թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Նաև առաջարկվել է ձևավորել ժամանակավոր կառավարություն, որը կկայունացնի վիճակը, ապա մեկ տարի անց կկազմակերպի արտահեր ԱԺ ընտրություններ։ 

-Շատ լավ է, որ նման շարժում է ձևավորվել, նաև ուրախ եմ, որ շարժումն առաջադրել է Վազգեն Մանուկյանին։ Ես նրա հետ շփվել և համագործակցել եմ շատ վաղուց, գիտեմ նրա բարձր արժանիքների մասին և գիտեմ, որ նա կկարողանա երկիրը ճգնաժամից հանել։ Բայց շատերը հարց են բարձրացնում՝ իսկ ովքե՞ր են Մանուկյանի թիմում։ Գոնե մի քանի առանցքային անուն պետք է հնչի, և մարդիկ համոզվեն, որ այո, նրանք արժանի են։ Դա է պատճառը, որ շատերը, դեմ լինելով այս իշխանությանը, չեն միանում շարժմանը, չնայած դրական են վերաբերվում Վազգեն Մանուկյանին։  Պետք է հնչեն անուններ։ Ընդդիմությունը պետք է հստակ ծրագիր ներկայացնի, և այդ հենակետային խումբը պետք է երևա։ Կարծում եմ՝ այդ ժամանակ մարդիկ փողոց դուրս կգան։

-Փաշինյանը քաղաքական ուժերին առաջարկեց քննարկումներ սկսել արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուրջ։ Ընդդիմությունը մերժեց՝ ասելով, որ դրանով Փաշինյանը փորձելու է վերարտադրել իր իշխանությունը։ Համամի՞տ եք։

-Հասկանալի է, որ Փաշինյանին չեն վստահում։ Եթե այսքանից հետո նա իր իշխանությունը պահում է, նշանակում է՝ դա իր համար շատ կարևոր է և արտահերթ ընտրությունների դեպքում էլ նա բոլոր ճանապարհները կօգտագործի պահելու իր իշխանությունը։

-Ո՞րն է ելքը։ Արդյո՞ք իրավիճակը չի հանգուցալուծվի հօգուտ մեր պետության և ժողովրդի։

-Գիտե՞ք, ես նույնիսկ հիմա հույսս չեմ կորցնում մեր ապագայի հանդեպ։ Մի ազգ, որը հազարամյակների ընթացքում, տարբեր փորձություններ հաղթահարելով, կարողացել է պահպանվել և առաջ գնալ, հիմա էլ իրավունք չունի կասեցնելու իր առաջընթացը։ Այնպես որ, մենք անպայման այս իրավիճակից դուրս կգանք:

 

 

Կարինե Դանիելյան հարցազրույց խմբագրի ընտրանի Նիկոլ Փաշինյան Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ես ամենից շատ վախենում եմ այն օրից, երբ հայ ազգի առաջ կբացվեն բոլոր ճշմարտությունները
Ալիևը նաև ասել է, որ Հայաստանն առհասարակ չպետք է բանակ ունենա
Օնիկ Գասպարյանը կտրուկ մերժել է հրաժարական տալու պահանջը. գեներալները ազդանշան են ուղարկել Փաշինյանին
Կոչ ենք անում իրավիճակը կարգավորել խաղաղ եղանակով․ ԱՄՆ պետդեպի անդրադարձը Հայաստանում տիրող իրավիճակին
Հին նկար է դրել, երբ հրապարակի լճակում ջուր կա, իսկ ծառերը կանաչ-կանաչ են, ուզածն ինչ է, ասի, թե իր շեֆը մի ժամում էսքան մարդ հավաքեց
ԱՅՍՔԱՆ ՈՒՐԱԽ ԿՅԱՆՔԸ ՄԵԶ ԸՆԿԵՐ ԼԵՆԻՆՆ Է ՏՎԵԼ...
Սննդաբանը խոսել  է  մաստակի վերաբերյալ  հայտնի առասպելի մասին
Լեդի Գագան իր  շներին վերադարձնելու  համար  500 հազար  դոլար  է խոստացել
Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է երկրում կորոնավիրուսի շուրջ իրավիճակի վատթարացման մասին
ՌԴ  ՊՆ-ում  պատմել են  Սիրիայում ահաբեկիչների դեմ Իսկանդերների կիրառման  մասին
ԱՄՆ-ում  մեկ օրում  գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 74 հազար դեպք
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է  Բելառուսի դեմ պատժամիջոցները
Դուրս եկեք խմբակցությունից և գործեք իբրև անկախ պատգամավոր: Ստանձնեք ձեր բաժին անհատական քաղաքական պատասխանատվությունը հանուն մեր երկրի և ժողովրդի վաղվա օրվա․ Վ․Մանուկյանի կոչը
Փաշինյանը զանգահարել է  Պուտինին
Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 2,5 միլիոնը
Որևէ հեղաշրջում չկա, որովհետև ողջ ժողովրդի կամքն է, որ իշխանությունները փոխվեն. Սեյրան Օհանյան
Քաղաքացիները Բաղրամյան պողոտայում վրաններ են կառուցում. ուղիղ
Այս հարցը չունի «քաղաքական» և «սահմանադրական» լուծում. Միքայել Մինասյան
«Իսկանդերի» 10 % էֆեկտիվության մասին տվյալը Նիկոլ Փաշինյանին կարող էր տալ միայն Ադրբեջանը․ Մովսես Հակոբյան
Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը
Երթն ավարտվեց. Փաշինյանը ավտոշարասյունով հեռացավ
Զինվորների դիակները սառնարաններում պահող ընկերության ղեկավարը միացավ Նիկոլ Փաշինյանին․«Փաստինֆո»
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է․ՊՆ
Մենք պատվիրակություն ենք ուղարկում ՀՀ նախագահի մոտ՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու. Իշխան Սաղաթելյան
Ազատության հրապարակում ելույթ ունեցողների թիկունքին թիկնապահ չտեսա, նրանց պաշտպանող լիքը ոստիկան չտեսա. Սեւակ Հակոբյան
Ավելին
Ավելին