ԱՄՆ մայրաքաղաքում Կապիտոլիումը անվտանգության սպառնալիքների պատճառով փակ է մուտքի և ելքի համար: Այդ մասին հայտնում է NBC հեռուստաալիքի թվիթերյան էջը։ Գրում է Gazeta.ru-ն։
Հեռուստաալիքի տվյալներով ՝ Կապիտոլիումի աշխատակազմին նախազգուշացում է ուղարկվել արտաքին անվտանգության սպառնալիքի մասին:
«Բոլորը պետք է մնան Կապիտոլիումի համալիրում. Արտաքին անվտանգության սպառնալիք, մուտքի և ելքի արգելք, հեռու մնացեք պատուհաններից, դռներից: Եթե դրսում եք, ապաստան փնտրեք», - նշված է հաղորդագրության մեջ:
Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: