Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակը կարող է նվազման միտում ունենալ, բայց վիրուսը չի վերանա: Այդ մասին նա հայտնել է «Российской газета» պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ հենց զանգվածային պատվաստումը կարող է օգնել լուծել համաճարակի հետ կապված խնդիրը: Ընդ որում՝ նա նշել է, որ դեռևս անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել COVID-19- ի դեմ պայքարի և մահացությունը նվազեցնելու համար`դիմակներ կրելով և հիգիենա պահպանելով: Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի կլինիկական և վերլուծական աշխատանքների գծով փոխտնօրեն Նատալյա Պշենիչնայայի խոսքերով, ներկայումս Ռուսաստանում համաճարակի շուրջ ստեղծված իրավիճակը կայունացնելու միտում կա: Նա նշել է, որ ամենօրյա հիվանդացության վերաբերյալ տվյալները վկայում են, որ գագաթնակետն արդեն անցել է:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 95 միլիոնը։