ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի չորս կոմիտեների ղեկավարները սկսում են հետաքննել հետախուզական և անվտանգության ծառայությունների «ձախողումները», որոնք հանգեցրեցին են Վաշինգթոնում Կապիտոլիումի «խոցելիությունը»: Գրում է Gazeta.ru-ն։
Կոնգրեսականների նամակը հրապարակվել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի կայքում:
Փաստաթղթում նշվում է, որ կան ապացույցներ, որ դաշնային հետախուզության և իրավապահ մարմինների պաշտոնատար անձինք նախազգուշացվել են Կապիտոլիումի մոտակայքում հնարավոր բռնությունների մասին, սակայն նրանց չի հաջողվել ապահովել շենքի անվտանգությունը:
Հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով այն նիստը, որի ժամանակ խորհրդարանը պետք է հաստատեր վերջին ընտրությունների արդյունքները:
Դրանից հետո ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը, իսկ Թրամփը դատապարտեց Կապիտոլիումի բռնությունները և խոստացավ երաշխավորել իշխանության խաղաղ փոխանցումը: