ТАСС լրատվական գործակալոթւյան փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արդարացի հասանելիության հեռանկարները վտանգված են: Գրում է Gazeta.ru-ն:
Ըստ նրա, ներկայումս պատվաստանյութերը հիմնականում օգտագործվում են միայն հարուստ երկրներում: Այսպիսով, ավելի քան 39 միլիոն չափաբաժին պատվաստանյութ է մատակարարվել շուրջ 49 բարձր եկամուտ ունեցող երկրներ, մինչդեռ ընդամենը 25 միլիոն դեղաչափ տեղափոխվել է ամենացածր եկամուտ ունեցող երկրներ:
«Աշխարհը աղետալի բարոյական ճգնաժամի եզրին է գտնվում», - ասել է Գեբրայեսուսը:
Վերջում նա կոչ է արել համաշխարհային հանրությանը պայքարել կորոնավիրուսային համաճարակի դեմ և առաջիկայում աշխարհի բոլոր երկրներում ապահովել բուժաշխատողների և տարեցների պատվաստումները: