Samaa հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Պակիստանի հարավում՝ Ռորի քաղաքում, գնացքը բախվել է ավտոբուսին, որի հետևանքով զոհվել է 20 մարդ, վիրավորվել՝ 23-ը: Գրում է Gazeta.ru-ն;
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ ավտոբուսը փորձել է շրջանցել խցանումը ազգային մայրուղու վրա և դուրս եկել կայանարանի հարևանությամբ գտնվող ճանապարհի վրա՝ արագընթաց գնացքի դիմաց:
Սինդ նահանգի տրանսպորտի նախարար Քադիր Շահի խոսքերով՝ 18 զոհերի վիճակը կրիտիկական է գնահատվում:
Նշվում է նաև, որ նահանգի գլխավոր նախարար Մուրադ Ալի Շահը արտակարգ դրություն է մտցրել մոտակա բոլոր հիվանդանոցներում: