Նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններում գաղտնի հավելվածներ չկան: Այս մասին 2020 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքներով կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը բավական արդյունավետ է իրականացվում: Այդ գնահատականը տվել են եւ՛ նախագահ Ալիեւը, եւ՛ վարչապետ Փաշինյանը»,-ասել է Լավրովը:
«Բացառությամբ հայ ռազմագերիների հարցի, որը, կրկնում եմ, այժմյան խմբագրմամբ առաջացել է դեկտեմբերի սկզբին՝ համաձայնությունների կնքումից մեկ ամիս անց: Մնացածն իրականացվում է բավական արդյունավետ: Լուծվում է խաղաղապահների մանդատի հարցը: Այն պետք է եռակողմ համաձայնությունների առարկա, ինչի մասին խոսել են հունվարի 11-ին Մոսկվայում հանդիպման ժամանակ: Որեւէ գաղտնի հավելված չկա: Եվ ես չեմ տեսնում՝ ինչ թեմաներ կարող են գաղտնիք լինել»,-նշել է Լավրովը: