Անվանի մարզիչ Ռաֆայել Հարությունյանի սան գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Նեյթան Չենը նվաճել է ԱՄՆ-ի առաջնության հաղթողի կոչումը:
Կարճ և ազատ ծրագրերի համագումարում 21-ամյա գեղասահորդը հավաքել է 322,28 միավոր: Երկրորդ տեղը գրավել է Վինսենտ Չժոուն (291,38), իսկ եռյակը եզրափակել է Ջոյսոն Բրաունը (276,92):
Նեյթան Չենը 5-րդ անգամ է դառնում ԱՄՆ-ի չեմպիոն: