Իսպանական ԶԼՄ-ների հաղորդմամբ կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է որակազրկվել 12 խաղով:
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի ժամանակ Մեսին ձեռքով հարվածել էր «Ատլետիկի» ֆուտբոլիստին, որի համար արժանացել էր կարմիր քարտի:
Մեսին իր ամբողջ կարիերայի ընթացքում առաջին անգամ կարմիր քարտի արժանանացավ «Բարսելոնայի» կազմում: Իսպանիայի ֆուտբոլային կոմիտեն պետք է քննարկի դրվագը և հնարավոր է, որ Մեսին բաց թողնի մինչև 12 խաղ:
Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում Բիլբաոյի «Ատլետիկը» 2:3 հաշվով հաղթել էր «Բարսելոնային»: