f

Անկախ

Իշխանությունը որևէ առիթ չի ուզում օգտագործել՝ ցույց տալու աշխարհին իր անհամերաշխությունը, որ 21-րդ դարում ադրբեջանական բանտում գերիներ կան․ Է․ Մարուքյան


ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին հայտարարության՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգում։ Կողմ քվեարկեց 37, դեմ՝ 76, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։

Նախագծի հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը մինչ քվեարկությունը հայտարարեց՝ դեռևս 2020-ի նոյեմբերի 14-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվել է ճանապարհային քարտեզ՝ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու վերաբերյալ։

«Մենք պնդում էինք, որ երկրի թիվ մեկ բանակցողը պետք է փոխվի, այլապես հայանպաստ որոշումների չենք կարող հանգել բանակցությունների ժամանակ։ Մեր պնդումը հերքվում և դատապարտվում էր իշխանությունների կողմից, սակայն  հունվարի 11-ին մեր պնդումը դարձավ իրողություն։ Իշխանությունները որևէ քայլ չեն արել ներքին համերաշխության, հանդուրժողականության, միասնականության, սոցիալ-տնտեսական, առողջապահական, հումանիտար ճգնաժամերը հաղթահարելու համար»,-ասաց նա։

Ըստ Մարուքյանի՝ քաղաքական ճգնաժամի հաղթահարումն է, որ պետք է սկիզբ դնի մյուս բոլոր ճգնաժամերի հաղթահարմանը։

«Քաղաքական ճգնաժամը ՀՀ-ում հաղթահարված չէ։ Իշխանությունը որևէ առիթ չի ուզում օգտագործել՝ ցույց տալու աշխարհին, որ համերաշխ չէ, որ 21-րդ դարում ադրբեջանական բանտում գերիներ կան։ Դուք ոչ մի կերպ դասեր չեք քաղել տեղի ունեցածից, շարունակում եք նույն  կերպ լռեցնել ընդդիմությանը»,-ասաց նա։

Նախագծի հարակից զեկուցող, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ հանձնաժողովում նախագծին տրվել է բացասական եզրակացություն՝ շատ պարզ պատճառով․

«Երբ ԱԺ-ն հայտարարություն է ընդունում, դրանք արտահայտում են ԱԺ-ի քաղաքական կամքը։ Այս հայտարարության նախագիծը չի կարող լինել խորհրդարանի քաղաքական կամքը, դա մեր պետաիրավական հանձնաժողովի մեծամասնության կարծիքն է»,-ասաց Հովակիմյանը։

Էդմոն Մարուքյանը խնդրեց 20 րոպե ընդմիջում՝ «Իմ քայլը»-ի հետ բանակցելու համար։ Ընդմիջումից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իշխանությունը հրապարակել է ճանապարհային քարտեզ՝ պատերազմի հետևանքներից հետո առաջացած իրավիճակը հաղթահարելու հետ կապված, առաջարկվել է բոլոր քաղաքական ուժերին ցանկության դեպքում քննարկել այդ ճանապարհային քարտեզն իրականացնելու ուղղությամբ յուրաքանչյուրի դերակատարումը։

Էդմոն Մարուքյան

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին