f

Անկախ

Հայաստանը համավարակի և պատերազմի պայմաններում 2020-ին արտահանել է 48%-ով ավելի գյուղապրանք


Հայաստանը, չնայած 2020-ին առկա մարտահրավերին, կարողացել է հաջողությամբ իրականացել գյուղմթերքի արտահանում՝ այսպիսով նախորդ տարվա համեմատ արտահանելով մոտ 3000 տոննայով ավել թարմ պտուղ-բանջարեղեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը:

Փոխնախարարը նշեց, որ 2020-ը իհարկե շատ դժվար տարի էր այն առումով, որ առկա էր անընդհատ փոփոխվող միջավայր, անհրաժեշտ էր շատ ճկուն գտնվել՝ խնդիրները հնարավորինս արագ գնահատելու և դրանց արագ արձագանքելու համար:

«Եվ ես ուրախ եմ, որ այսօր կարող ենք արձանագրել՝ 2020-ին արտահանվել է շուրջ 145 հազար 500 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, որը 2019-ի համեմատ մոտ 3000 տոննայով ավելի է: Այսինքն՝ մենք այս բոլոր խնդիրներով, դժվարություններով հանդերձ, նույնիսկ ավելի պտուղ-բանջարեղեն ենք արտահանել»,-ասաց Խոջոյանը:

Մի շարք մշակաբույսերի արտահանումը նկատելիորեն աճել է: 2020-ին Հայաստանն արտահանել է շուրջ 24 հազար 200 տոննա խաղող, իսկ 2019-ին այդ թիվը կազմել է 15 հազար 900, 2020-ին արտահանել է 13 հազար 800 տոննա դեղձ, իսկ 2019-ին այդ թիվը եղել է 9 հազար 280 տոննա: Լոլիկի արտահանումը կազմել է 28 հազար 600 տոննա, մինչդեռ 2019-ին այն 24 հազար 800 տոննա է եղել:

Միաժամանակ եղել են մշակաբույսեր, օրինակ` ծիրան, խնձոր, որոնք ավելի քիչ քանակությամբ են արտահանվել: Եթե 2019-ին արտահանվել էր 30 հազար տոննա ծիրան, ապա 2020-ին արտահանվել է շուրջ 19 հազար 700 տոննա: 2019-ին արտահանվել է 14 հազար տոննա խնձոր, 2020-ին՝ 10 հազար տոննա: «Բայց այդ քիչ քանակը պայմանավորված է եղել նաև քիչ բերքով: Բերքատվության հետ կապված խնդիրներ եղան, ցրտահարություն և այլն: Սակայն չկա արձանագրված այնպիսի խնդիր, որ արտադրել ենք, սակայն չենք կարողացել արտահանել»,-ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով վերամշակմանը՝ Խոջոյանը նշեց, որ օպերատիվ տվյալներով 2020-ին մոտ 98 հազար տոննա պտուղ-բանջարեղեն է վերամշակվել, որը 2019-ի համեմատ շուրջ 12 հազար տոննայով ավելի է: Այս հաշվարկում խաղողը ներառված չէ: Խաղողի աննախադեպ մեծ քանակ է եղել: Բերքատվությունը միջինում 25-30 տոկոսով ավելի է եղել, քան նախորդ տարիներին:

«2020-ին գյուղատնտեսական ապրանքների արտահանման շուրջ 48 տոկոս աճ է գրանցվել: Օրինակ պահածոների արտահանումը 2020-ին մոտ 25 տոկոսով ավելի է եղել, քան 2019-ին: Հյութերի արտահանումը, 2019-ի համեմատ, աճել է մոտ 2.2 անգամ»,-ասաց փոխնախարարը:

Արտահանման առումով հիմնականում տուժել են խաղողի հիմքով ալկոհոլային խմիչքները՝ գինին և կոնյակը: Գինու արտահանումը նվազել է 27-28 տոկոսով, իսկ կոնյակի արտահանումը՝ շուրջ 20 տոկոսով:

Փոխնախարարի խոսքով՝  2020-ին համավարակը և այլ դժվարություններ, ստիպել են իրենց ուսումնասիրություններ կատարել նոր շուկաների վերաբերյալ: Հիմնականում թիրախավորվել են Միջին Արևելքի երկրները: «Կատարվեցին ուսումնասիրություններ, մշակվեց արտահանման ձեռնարկ՝ ամեն երկրի համար՝ ներառելով պահանջները, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որոնք են կոնտակտները: Հիմա կատարված աշխատանքը, մեր ուսումնասիրությունները ներկայացնում ենք նաև արտադրողներին, որպեսզի իրազեկենք այդ շուկաների հնարավոր պոտենցիալի մասին և հեշտացնենք իրենց փաստաթղթավորման աշխատանքները»,-ասաց Խոջոյանը:

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են
Ոստիկանների հետ քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է
Մարտական եղբայրության 6 անդամներ ազատ են արձակվել, մեկ անձի՝ խուլիգանության հատկանիշներով, մեղադրանք է առաջադրվել
Ապարան-Վանաձոր ճանապարհն ու Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ են
Պատրաստ եմ վարչապետի հետ պատասխանատվություն կիսել. Ավանեսյանը՝ տավուշյան զարգացումների մասին
Երևանում նույնպես այսօր փողոցներ են փակվել
Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը ֆրանսիացի գործընկերների հետ քննարկվել է հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Ոստիկանները ուժ գործադրելով բերման ենթարկեցին Տիգրանաշենի մոտ ճանապարհը փակած մի քանի քաղաքացիների
7 մարդ է ձերբակալվել Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
Ավելին
Ավելին