f

Անկախ

Կարծում եմ, որ այդքանից հետո յուրաքանչյուր գիտակից անձնավորւթյոուն պետք է առնվազն անեծքի ենթարկեր հեղափոխություն երևույթն ընդհանրապես՝


Երբ գունավոր հեղափոխության պատճառով Վրաստանն ու Ուկրաինան տարածքային կորուստներ ունեցան, մենք մտածեցինք, որ «մերն ուրիշ է լինելու», ու համարյա թե ազգովի մերժեցինք Սերժին:

Ցավալիորեն պարզվեց, որ այդ մտայնությունը որոշ չափով ճշմարիտ է. եթե նշված պետությունները զուտ տարածքային կորուստներ ունեցան, մենք ունեցանք նաև մարդկային կորուստներ և պետության անվտանգության սպառնալիք:

Կարծում եմ, որ այդքանից հետո յուրաքանչյուր գիտակից անձնավորւթյոուն պետք է առնվազն անեծքի ենթարկեր հեղափոխություն երևույթն ընդհանրապես՝ առանց «գույնի ու սեռի» զանազանության: Բայց արի ու տես, որ բազմաթիվ հայսատանցիներ շարունակում են չտեսնել դրա արհավիրքները, ինչը երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձին թույլ է տալիս բանի տեղ չդնել բողոքավոր մարդկանց: Ու ոչ միայն բանի տեղ չի դնում, այլև ժողովուրդ կոչված ու մեծամասնություն կազմող կենսազանգվածին մանիպուլյացնելով՝ փորձում է ամրապնդել իր անձնիշխանությունը՝ դա անվանելով ժողովրդի իշխանություն:

Մանիպուլյացնում, քանի որ «սիրում եմ» և «խոնարհվում եմ» բայաձևը իրականում զուտ բառեր են կամ ընդամենը օդի տատանում՝ ոչինչ ավելի: Որովհետև իրականում իր համաքաղաքացիներին սիրող և նրանց առջև խոնարհվող ղեկավարը հինգ հազար հոգու (մեծամասնությամբ երիտասարդ) չէր ուղարկի մեռնելու «հանուն ոչնչի» (ղեկավարի կնոջ խոսքերն են), իսկ կրկնակի ավելիին՝ հաշմանդամ դառնալու: Եվ չնայած դրան, կենսազանգվածին դուր է գալիս, որ իրեն «սիրելով» և իր առջև «խոնարհվելով»՝ իրեն մեծարում է երկրի ղեկավարը, քանի որ բոլոր նախկին ղեկավարների օրոք իրեն բանի տեղ դնող չէր եղել: Եվ ինքն էլ, կարելի է ասել, ինքնամոռաց սիրով ու մեծարանքով փոխադարձնում է երկրի ղեկավարին իր նկատմամբ նրա դրսևորած վերաբերմունքը: Փոխադարձ «սերն ու մեծարումն» այնքան խորն է, որ մանիպուլյացվող կենսազանգվածը չի տեսնում կամ չի ուզում տեսնել, որ մեծարանքի «օբյեկտը» հայրենիքը տանում է դեպի կործանում: Այս երևույթը կռապաշտության դասական օրինակ է, և զարմանալիորեն, եվրոպաներում կրթություն ստացած անձինք, որոնք գունավոր հեղափոխության ջատագով են, դա չեն նկատում կամ չեն ուզում նկատել: Եթե նկատեին՝ պետք է, որ իրենց հեղինակավոր կարծիքը ներկայացնեին նույն այդ հանրությանը ու զերծ պահեին երկիրը վտանգներից: Եվ ստացվում է, որ գունավոր հեղափոխության արդյունքում մենք, որպես հանրություն, վերադարձ կատարեցինք դեպի կռապաշտություն, որ իբրև թե հաղաթահարել էինք մոտ երկու հազար տարի առաջ, ու բացառությամբ փոքրամասնության՝ ընդունեցինք այն:

Գունավոր հեղափոխության արդյունքում մենք իբրև թե կառուցեցինք ժողովրդավարություն՝ էլ չեմ ասում «ժողովրդավարության բաստիոն»: Սակայն բազմիցս է ասվել, որ իրական ժողովրդավարությունում պատերազմում կրած պարտությունից անմիջապես հետո իշխանությունը հրաժարական կներկայացներ, որպեսզի դրա վերքերը կարողանար բուժել պատերազմում պարտությանը մասնակցություն չունեցած քաղաքական ուժը (ուժերի դաշինքը): Բազմիցս է ասվել, որ պարտություն կրած երկրի ղեկավարը չի կարող հավասարը հավասարի պես թշնամու հետ բանակցություններ վարել և ազգօգուտ լուծումներ գտնել կամ պահանջել նույն այդ թշնամուց:

Սակայն կռապաշտության պատճառով կուրացած հանրությունը դա չի հասկանում ու չի ցանկանում հասկանալ: Ի դեպ, զարմանալիորեն, դա չեն գիտակցում նաև նրանք, ովքեր ի պաշտոնե պարտավոր են ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը՝ դիմագրավելով ներքին և արտաքին բոլոր սպառնալիքներին:

 

Վախթանգ Սիրադեղյան ՖԲ Գրառում խմբագրի ընտրանի

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին