f

Անկախ

Ո՞րն է ավելի վիրավորական, բուն երևո՞ւյթը, թե դրան անուն տալը


Նախապես հատուկ շեշտեմ, որ սույն դիտողությունը  թե՛ Հայրենիքի փրկության շարժման առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին պաշտպանելու (նա դրա կարիքը չունի),  թե՛, առավել ևս, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանին հակադարձելու նպատակ չունի:

Երկուսն էլ շատ հարգելի, եզակի բանիմաց և պարկեշտ անձնավորություններ են, այդ է պատճառը, որ հարկ  եմ համարում  անդրադառնալ Գյումրիում  Վազգեն Մանուկյանի արտահայտած «բոմժ» հասկացության առիթով Արման Թաթոյանի հայտարարությանը, որով նա դատապարտում է Վազգեն Մանուկյանին ՀՀ քաղաքացիների հասցեին «վիրավորական բառեր», «արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ» օգտագործելու համար:

Հիշեցնեմ, որ երբ Գյումրիում Վազգեն Մանուկյանին հարցրել են, թե ովքեր էին Գյումրի մտնելիս իր ճանապարհը փակել, պատասխանել է, թե մի քանի բոմժեր էին, որոնց հավանաբար փող էին տվել այդ ցույցն անելու համար: Իշխանական թևից հարձակումները չուշացան, և դա սպասելի էր:  Բայց հետևեց նաև Արման Թաթոյանի գրառումը, որում նա մասնավորապես ասում է. «Մեր երկրում հանրային համերաշխությունը երաշխավորելու համար ինչպես հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, այնպես էլ հանրային գործիչները պետք է զերծ մնան իրենց հրապարակային խոսքում մարդկանց արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ օգտագործելուց։ Յուրաքանչյուր խոսք ասելիս կամ արտահայտություն անելիս պետք է պարտադիր նկատի ունենալ այդ խոսքի կամ արտահայտության բոլոր հնարավոր ենթատեքստերն ու փոխաբերական իմաստները: Վարչապետի թեկնածու համարվող անձի նկատմամբ, բնականաբար, պահանջներն ավելի բարձր են»:

Այն, ինչ ասում է մարդու իրավունքների պաշտպանը, հանրահայտ ճշմարտություն է և անվիճելի:  Բայց սա ասվում է մի երկրում, որն առայժմ կրում է «Հայաստանի Հանրապետություն» անունը (առայժմ դժբախտաբար, քանի որ նրա ապագան այսօր խիստ կասկածելի է և օր օրի ավելի է մթնում), որտեղ երկուսուկես տարի շարունակ, գրեթե ամեն օր ամենավիրավորական, փողոցային արտահայտություններ են արվել հենց արդեն իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնող, դեռ մի քանի ամիս առաջ «լեգիտիմ», «ժողովրդի ընտրյալ» տիտղոսները կրող անձնավորության շուրթերից այն ՀՀ քաղաքացիների հասցեին, որոնք երբևէ համարձակվել են չենթարկվել նրա անօրինական հրամաններին կամ ընդդիմախոսել նրան: Էլ չասենք իշխանության աստիճանակարգի մյուս պաշտոնյաների մասին: Եթե պարոն Թաթոյանն  իր պարտքն է համարում դատապարտել ՀՀ քաղաքացու հասցեին արվող վիրավորական արտահայտությունները, ապա այս անցած երկուսուկես տարվա ընթացքում նա ստիպված պիտի լիներ, իր ավելի կարևոր կամ հիմնական գործունեությունը թողած, օրինուբուն զբաղվել այդ արտահայտությունները դատապարտող հայտարարություններով, ինչը բնականաբար և բարեբախտաբար չի արել:

Հետևաբար տեսնենք, թե ինչու է Մանուկյանը վիրավորել մի խումբ քաղաքացիներին և վիրավորե՞լ է արդյոք:

Ի՞նչ է նշանակում «բոմժ». «без определённого места жительства» արտահայտության տառային հապավումը: Հայերեն ավելի հարմար ու բարեհունչ բառ կա՝ անօթևան: Բայց «բոմժն» ավելի լայն իմաստ է ստացել, երբ ցանկանում են ասել, որ մարդը ծայրահեղ չքավոր, ծայրահեղ թշվառ, մարդու արժանապատվությանն անհարիր վիճակում է: Բոմժ ասելով՝ Մանուկյանը, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել այն հանգամանքը, որ միայն այդպիսի ծայրահեղ թշվառ վիճակում գտնվող մարդիկ կհամաձայնեին փողի՝ օրվա մի կտոր հացի դիմաց մասնակցել մի գործողության, որի նպատակի մասին գաղափար էլ չունեն, չեն էլ պատկերացնում, թե ինչի համար ում դեմ են հանդես գալիս: Թե ովքեր են եղել տվյալ ցույցի կազմակերպիչները, հայտնի է, հետևաբար այս վարկածը բնավ կասկածի տեղիք չի տալիս:

Բայց ո՞վ չգիտի, որ Գյումրիում 1988-ից ի վեր, մինչ օրս անտուն մարդիկ կան, որոնք ապրում են խարխուլ թիթեղյա տնակներում, անմարդկային պայմաններում: Ո՞րն է ավելի վիրավորական, այդ մարդկանց բոմժ ասե՞լը, ինչը բնորոշում է նրանց փաստացի վիճակը, թե՞ այն իշխանավորների կեցվածքը, որոնք այդ վիճակից հանելու համար, ինչն իրենց ուղղակի պարտականությունն է, գործնական ոչինչ չեն անում կամ բավարար չափով չեն անում, փոխարենն ամեն ամիս իրենց գրպանը լցնում են այսպես կոչված պարգևավճարներով: Անգամ պատերազմի օրերին:

Սակայն այս «բոմժ» արտահայտությունը շատերն են օգտագործում նվաստացնող նպատակով, երբ ցանկանում են վիրավորել հակառակորդին,  ցույց տալ, որ դիմացինն իր համար որևէ կարգավիճակ չունեցող մարդ է, ոչնչություն: Այս հասկացության անուղղակի կիրառությունը նույնիսկ ավելի տարածված է, քան ուղղակի իմաստինը: Ահա սա է, որ հաշվի չի առել Մանուկյանը և դրա հնարավոր հետևանքները: Բայց երկար մտածեցի, թե ուրիշ ի՞նչ բառ կարելի էր օգտագործել, որ նվազ վիրավորական լիներ: Չգտա: Բուն երևույթն է վիրավորական, մարդիկ այնպիսի խղճուկ վիճակում են, որ իրենց հետ ով ինչպես ուզում վարվում է, ցանկացած հետին նպատակով օգտագործում է:  Իսկ ի՞նչ կասի պարոն Թաթոյանը, երբ իշխանության ներկայացուցիչը, այն էլ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալը, իբրև թե գյումրեցիների պատիվը պաշտպանելով, միաժամանակ «վիժվածք» է անվանում վարչապետի թեկնածուին: Ինչո՞ւ, որովհետև  իշխանության վերին էշելոններին քծնելու համար այսօր ամենաօգտակար ու ամենաարդյունավետ միջոցը նրանց հակառակորդների հասցեին ամենավիրավորական, ամենագռեհիկ արտահայտություններն օգտագործելն է: Այս մարդը շատ ցայտուն է ի ցույց դրել իշխանության և հասարակայնության հետ կապերի ներկայիս վիճակը: Եվ սա իրոք որ պիտի անհանգստացնի մարդու իրավունքների պաշտպանին:

Բայց դա չէ կարևորը: Վազգեն Մանուկյանը մեկ անգամ չէ, որ ՀՀ թիվ մեկ քաղաքացուն՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձնավորությանը, դավաճան է անվանել: Այդ արտահայտության կողքին «բոմժը» ուղղակի փաղաքշանք է: Ավելի վիրավորական  որակում քաղաքական և պետական գործչին, քան հայրենիքի դավաճանը, հնարավոր չէ պատկերացնել: Բայց չեմ լսել կամ տեսել, որ մարդու իրավունքների պաշտպանը դա դատապարտի: Ինչո՞ւ: Պատասխանը միայն մեկը կարող է լինել, այն, որ դա միանգամայն ճշգրիտ բնորոշում է: Հետևաբար ավելի մեծ վիրավորանք ոչ միայն գյումրեցիների, այլև համայն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար չկա, քան այն, որ այդ դավաճանն առ այսօր նստած է վարչապետի աթոռին և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, ինչի հետևանքով օրեցօր իրական բոմժ են դառնում ոչ թե առանձին անձինք, այլ ամբողջական գյուղեր, քան այն, որ աշխարհի քաղաքական թատերաբեմում մեր երկիրը «բոմժի» կարգավիճակ է ձեռք բերել: Գուցեև այդ արտահայտությունը երբեք էլ չանեն մեր հասցեին, բայց որ կմտածեն և մտածում են, կասկած չկա:

Ամեն օր Հայաստանի քաղաքացին արթանանում է վիրավորված ու նվաստացած այն  անզորության զգացումից, որ իր երկիրը կործանման հասցրած դավաճանին չի կարողանում հեռացնել, և այս վիրավորանքի դեմ ոչ միայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունները, այլև մարդու իրավունքներին վերաբերող բոլոր փաստաթղթերն ու հաստատությունները, միասին վերցրած, զրոյի արժեք ունեն: Ավաղ:   

Անահիտ Հարությունյան

 

Վազգեն Մանուկյան Արման Թաթոյան Գյումրի Հասարակություն

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին