f

Անկախ

Ապաշնորհների ու դավաճանների խմբակն ընդամենը երկուսուկես տարում քանդեց Հայաստանի նույնիսկ ամենակայացած պետական ինստիտուտները


Այս երկու քարտեզների տարբերությունը միայն փոփոխված սահմանները, Արցախի, հիմա նաև Հայաստանի կողմից կորցրած տարածքները, տասնյակ հազարավոր փախստականները, ավելի քան տաս հազար վիրավորները, հինգ հազար զոհվածները, այդքան էլ սգավոր ընտանիքները, հազարավոր անհետ կորածները, հարյուրավոր գերիները, Արցախյան առաջին հերոսամարտում իրենց կյանքը տված հազարավոր հերոսները, ցուրտ ու մութ տարիները հաղթահարած, հաղթած հայ ժողովրդի խոցված արժանապատվությունը, Սփյուռքում մեր հայրենակիցների գլխահակ, ամոթահար վիճակը չէ միայն։ Հայաստանի անկախացումից և Արցախյան հաղթանակից հետո Հայաստանի Հանրապետությունը, իր մարտունակ բանակով, դարձել էր տարածաշրջանում հաշվառելի գործոն, գերտերություններն իրենց ծրագրերը կազմելիս մեր երկիրը դիտարկում էին որպես այստեղ հնարավոր զարգացումների վրա ազդելու ունակ մի պետություն։

Ցավոք, ապաշնորհների ու դավաճանների խմբակն ընդամենը երկուսուկես տարում քանդեց Հայաստանի նույնիսկ ամենակայացած պետական ինստիտուտները, որի հետևանքը եղավ իրենց կողմից ստորագրած կապիտուլյացիոն փաստաթուղթը։ Արդյունքում մենք, վերոհիշյալ կորուստներից բացի, կորցրել ենք ոչ միայն տարածաշրջանային սուբյեկտ լինելու հանգամանքը, այլև մեր սուվերենության զգալի մասը, վերածվելով ռուսական ֆորպոստի։ Մեզ վերաբերվող հարցերն արդեն քննարկվում են ոչ թե վարչապետի աթոռին փռված փալասի, այլ Ռուսաստանի նախագահի հետ, մեր համար կենսական, հայ ազգի գոյաբանական հարցերը լուծվում են, հիմնվելով ոչ թե մեր ազգային շահերի գնահատման վրա, այլ ելնելով նրանից, թե ինչքանով են դրանք համընկնում Ռուսաստանի շահերի հետ։

Ու ողբերգությունն այն է, որ այսքանից հետո այդ ոչնչությունը դեռ զբաղեցնում է վարչապետի պաշտոնը և կան նրան պաշտպանող հայազգի արարածներ։

Բագրատ Եսայան ՖԲ Գրառում Հայաստան Արցախ

Այլ հոդվածներ հեղինակից

Նիկոլը գրավում է Ազգային վերջին Բաստիոնը, թույլ տա՞նք...
Պաշտոնանկություն ու դատարան. Փաշինյանի համար ուրիշ ճանապարհ չկա. Խոսրով Հարությունյան
Շվեդիայում  նորածնի մոտ կորոնավիրուսի նոր մուտացիա  է հայտնաբերվել
Լուկաշենկոն  նախագահական նոր ընտրություններ  է  խոստացել
ԱՄՆ-ն և Կանադան ծրագրում են համատեղ դիմակայել Ռուսաստանին և Չինաստանին
Այսօրվանից այդ մարդիկ իրավունք ունեն մտածելու նաև, որ նախագահը հայ ժողովրդի ամենամեծ դավաճաններից մեկն է. Է. Ղազարյան
Փաշինյանը մոլագար է ու տգետ, Արմեն Սարգսյանը կրթված է և փորձ ունի, հետևաբար՝ միտումնավոր է նպաստում է,որ իշխանությունը ոտքերը մաքրի Սահմանադրության վրա. Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
Հայրենիքը կորցնում ենք նաեւ նախագահի աթոռը զբաղեցնող մարդու հանցավոր անսկզբունքայնության արդյունքում. Սենոր Հասրաթյան
Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչները կհանդիպեն նախագահի հետ
Աննա Հակոբյանը լավ չի հասացել Կոմերսանտի հոդվածը
Արմեն Սարգսյանի կատարած աճպարարությունն ու Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի շարադրանքն իրար միաձուլելու պարագայում ստեղծվում է հերթական պատային իրավիճակը
Փորձել են պետությունից հափշտակել 3 միլիոն 270 հազար դրամ․ ՔՈԳՎ ծառայողների նոր բացահայտումը
Ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել Արա Սաղաթելյանին. արգելանքը հանվել է. Aysor.am
Դանակով ու կացնով միջադեպ Զվարթնոցում. մեկ անձ ձերբակալվել է․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Վայոց ձորի մարզի Ջերմուկ և Սյունիքի մարզի Սիսիան, Քաջարան, Գորիս քաղաքներում տեղում է ձյուն
Քննարկում` սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի դպրոցներ ուսուցիչների գործուղման վերաբերյալ. ԿԳՄՍՆ
Նիկոլ Փաշինյանը մարսեց ոչ միայն Ֆիզուլին ու Ջաբրայիլը, այլ նաև Զանգելանը, Ղուբաթլուն, Հադրութը, Շուշին, Մարտունու մի հատվածը և հետագայում նաև խայտառակ կապիտուլյացիան
ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հատուկ նշանակության զորամաս
Վազգեն Մանուկյանի ելույթի տեսաձայնագրությունն ամբողջությամբ,Բաղրամյան պողոտա,01․03․2021թ
Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ մարտավարական իրավիճակ
Ռազմագերիների հարցով մտնում ենք տեւական պայքարի փուլ. Սիրանուշ Սահակյան. NEWS.am
Արցախում սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել
Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել
Խնդրում եմ անկարողությունը թավիշ չհամարել. Սոֆյա Հովսեփյան
«Իսկանդերը» դարձավ քաղաքական «Իսկանդեր». Ասեք՝ ո՞վ է թյուրիմացության մեջ գցել բարձրագույն պաշտոնյային. Մելքումյան
Ավելին
Ավելին