Մեր տեղեկություններով՝ այս շրջանում «սորոսականները» հրահանգ ունեն առանձնահատուկ ակտիվանալ անվտանգային հարցերում։ Նրանք փորձելու են իրենց հարցազրույցներում ու մեկնաբանություններում անդրադառնալ բանակում տիրող ոչ ստաբիլ իրավիճակին, ակտիվ ներգրավվելու են (նշաններն արդեն իսկ կան) նաեւ Փաշինյանի կողմից զինվորականության շրջանում մեղավորներ «նշանակելու» գործընթացին։
Ի դեպ, այս օրերին նրանք առանձնապես ակտիվ են հայ-ադրբեջանական սահմանային նոր գծանշումներին վերաբերող հարցերում, որտեղ փորձում են տարբեր օրինակների ու քարտեզների միջոցով ՀՀ սահմանների հետ կապված նոր օրակարգ ստեղծել։
Հավելենք նաեւ, որ այս օրերին «սորոսականները» հստակ քաղաքական ակտիվության հայտ են ներկայացրել եւ փորձում են առանձին կուսակցական համախմբում իրականացնել՝ այնտեղ ընդգրկելով իրենց թիմի էլ ավելի քաղաքականացված դեմքերին, այդ թվում՝ նաեւ ներկայումս իշխանության մաս կազմողներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում