Միգրանտների թիվն աշխարհում 2020 թ․ հասել է 281 միլիոնի։ Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) զեկույցին: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ 2010 թ․ իրենց ծագման կամ քաղաքացիության երկրներից դուրս բնակվող մարդկանց թիվը կազմել է 221 միլիոն, 2000 թ․՝ 173 միլիոն: Զեկույցում նշվում է, որ COVID-19-ի համաճարակը որոշակիորեն դանդաղեցրել է միգրանտների աճը, քանի որ երկրների միջև տեղաշարժը սահմանափակվել է:
Ակնկալվում է, որ համաճարակը 2021 թ.-ին կհանգեցնի դեպի ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներ միգրանտների հոսքերի 14% անկման: