Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Անկարայի և Փարիզի միջեւ հարաբերությունների կարգավորման ցանկության մասին «շատ լավ և դրական» նամակ է ուղարկել։ Գրում է Gazeta.ru-ն։
«Նա նույնիսկ թուրքերոնով ձեռագիր ողջույնի խոսք է գրել․ «Հարգելի Թայիփ», - ասել է Չավուշօղլուն Մակրոնի նամակի մասին։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Էրդողանը դրական է արձագանքել նամակին:
«Մեր նախագահն ասաց.« Մենք հաճույքով կհանդիպենք», - նշել է թուրք նախարարը:
Փարիզի մերձակայքում ուսուցիչ Սամուել Պատիի սպանությունից և Մակրոնի հայտարարություններից հետո, որ երկիրը չի հրաժարվի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումից Էրդողանը հորդորեց իր երկրի քաղաքացիներին հրաժարվել ֆրանսիական ապրանքներ գնելուց: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել էր, որ իր ֆրանսիացի գործընկերը, ով առաջ է քաշել «լուսավոր իսլամի» գաղափարը, անհրաժեշտ է «հոգեբույժի դիմել»: Դրանից հետո Փարիզը Անկարայից հետ կանչեց իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար: