Գերմանիայի Սաքսոնիա դաշնային երկրամասը նախատեսում է հատուկ հաստատություն ստեղծել այն քաղաքացիների «հարկադիր տեղակայման» համար, ովքեր բազմիցս խախտել են կորոնավիրուսային համաճարակի պատճառով սահմանված կարանտինը: Գրում է Gazeta.ru-ն
Այդ մասին հայտնել է Bild պարբերականը:
Իշխանությունները ցանկանում են դրա համար վերազինել Դրեզդենում փախստականների առաջնային ընդունման կենտրոնը, որը կառուցվել է 2017 թվականին:
Պարբերականի տվյալներով՝ ցանկապատով շրջափակված տարածքը կպահպանի ոստիկանությունը: Ինչպիսին կլինեն հաստատությունում տեղակայելու պայմաններն ու արժեքը, դեռևս հայտնի չէ: Գերմանիայում, վերջին տվյալների համաձայն, կա COVID-19- ի 2.02 միլիոն դեպք: