ԱՄՆ-ում վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19 կորոնավիրուսային վարակի գրանցված դեպքերի թիվն աճել է 229,386-ով: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներին: Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ վերջին տվյալների՝ համաճարակի սկզբից ի վեր ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակով հիվանդացել է ավելի քան 23,3 միլիոն մարդ: Նշվել է, որ ԱՄՆ-ում COVID-19- ի պատճառով մահացությունների ընդհանուր թիվը գերազանցում է 388 հազարը: Ավելի վաղ Միացյալ Նահանգներում չէին բացառել COVID-19- ի մեկ այլ տեսակի հայտնաբերումը:
Հիշեցնենք, որ ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 93 միլիոնը։