Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ գրանցված հզոր երկրաշարժի արդյունքում առնվազն 26 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել։ Այդ մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի աղետների դեմ պայքարի գործակալությանը: Գրում է Gazeta.ru-ն։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մաժեն քաղաքից վեց կիլոմետր դեպի հյուսիս-արևելք ՝ 10 կիլոմետր խորության վրա, նշված է գերատեսչության տարածած զեկույցում:
Գործակալության տվյալներով՝ Մաժեն քաղաքում մահացել է 26, վիրավորվել՝ 637 մարդ, եւս երեքը զոհվել են, 20-ը՝ վիրավորվել Մամուջու քաղաքում: Բացի այդ, հազարավոր մարդիկ լքել են իրենց տները՝ ապահով վայր փնտրելու համար: