Ռոսպոտրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ գերատեսչության մասնագետները Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի գրեթե 1,5 հազար մուտացիա են հայտնաբերել: Այդ մասին նա հայտարարել է Գայդար ֆորումի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն։
«Մենք տեսնում ենք բոլոր մուտացիաները ... Մինչ օրս մենք հայտնաբերել ենք մեր գրեթե 1,5 հազար մուտացիաներ», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Պապովայի խոսքերը:
Ավելի վաղ Պոպովան հայտարարել էր, որ ներկայումս կորոնավիրուսի համաճարակի ավարտի ճշգրիտ ամսաթիվ չկա, բայց կան համապատասխան կանխատեսումներ:
Ռուսաստանում ներկայումս կորոնավիրուսով վարակվածների թիվը 3 520 531 է կազմում։