Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր՝ հունվարի 15-ին, աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Կառավարությանը։ Այս մասին տեղեկացրին մարզպետարանի տեղեկատվության բաժնից:
«Մարզպետն իր որոշումը կմեկնաբանի Կառավարության անմիջական որոշումից հետո»,- նշեցին մարզպետարանից։
Հիշեցնենք, որ Տիգրան Պետրոսյանը Շիրակի մարզպետ էր նշանակվել 2019թ․-ի փետրվարի 6-ին։