Mediaport տելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը երկու դուստրերի ու անվտանգության բազմաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս գալիս Մոսկվայի օդանավակայանից:
Աղբյուրն ավելի վաղ հայտնել էր, որ Փաշինյանի ընտանիքի անդամները գաղտնի այցով մեկնել են Մոսկվա՝ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար:
Տեղեկությունը հաստատում է նաև ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղեկացված դիվանագիտական աղբյուրին:
«Աննա Հակոբյանն այսօր ժամանել է Մոսկվա։ Դա մասնավոր այց է», - ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երկու դուստրերի և անվտանգության ծառայության բազմաթիվ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս գալիս Մոսկվայի օդանավակայանից։
Ավելի վաղ հայկական մի քանի Telegram ալիքներ հաղորդում էին, որ Փաշինյանի ընտանիքը գաղտնի Մոսկվա է մեկնել։