ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Վաշինգթոնում Կապիտոլիումի գրոհի համար պատասխանատուները պետք է պատժվեն: Գրում է Gazeta.ru-ն։
Նրա խոսքերով՝ այն, ինչ տեղի է ունեցել ԱՄՆ մայրաքաղաքում, անընդունելի է: Պետք է հարգել նախագահական ընտրությունների արդյունքները, ընդգծել է Ստոլտենբերգը:
«Կարևոր է, որ բոլոր պատասխանատուները պատժվեն: Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների ժողովրդավարական ինստիտուտները կկարողանան հաղթահարել դա», - ասել է նա:
Հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք `ընդհատելով այն նիստը, որի շրջանակներում խորհրդարանը պետք է հաստատեր վերջին ընտրությունների արդյունքները: Միջադեպի արդյունքում հինգ մարդ է զոհվել: