The Hindu թերթի փոխանցմամբ՝ Հնդկաստանի հարավ-արևմուտքում ոստիկանությունը մի տղամարդու է ձերբակալել, որը անասուններ էր տեղափոխում կովերի պաշտպանության նոր օրենքի համաձայն։ Ինչպես հայտնի է երկրում կովերը սուրբ կենդանիներ են համարվում: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ անհայտ անձինք հարձակվել են ձերբակալված տղամարդու վրա: Նրանք խուզարկել են բեռնատարը և ծեծել վարորդին ՝ կասկածելով, որ նա կովերին սպանդանոց է տեղափոխում: Արդյունքում տղամարդը հիվանդանոցում է հայտնվել: Կառնատակի նահանգի արդարադատության նախարար Ջեյ Մադհուսվամին դատապարտել է տղամարդուն և աջակցել նրա ձերբակալությանը: Հարձակվողների դեմ նույնպես քրեական գործ է հարուցվել: Հնդկաստանը 2020թ․ դեկտեմբերին ընդունեց կովերի պաշտպանության մասին օրենքը: Սրբազան կենդանիների սպանդի պատասխանատուներն այժմ բանտ կուղարկվեն երեք-յոթ տարի ժամկետով: Նրանց նաև 683 -6833 դոլար տուգանք է սպառնում: