f

Անկախ

«Փաստ» .«Իմ քայլը» խմբակցությունն իրականում «Նիկոլի ուսապարկերի հավաքածու» է.ՔՊ


 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պարտությունից հետո Հայաստանը շատ դժվարին ժամանակներ է ապրում։ Բնականաբար, հենց տեղի ունեցածի համար իշխող ուժն իր առաջնորդի հետ միասին կրում է գլխավոր պատասխանատվությունը։ Իրավիճակն առավել քան լուրջ է, իսկ Նիկոլ Փաշինյանն այլևս ի վիճակի չէ առաջնորդել երկիրը։ Իշխանափոխությունը իրերի ներկա դրության պայմաններում ուղղակի անհրաժեշտություն է։ Սակայն զարմանալի է, որ հանրային մակարդակում պնդերեսի նման երևացող և «կուրծք ծեծող» մի շարք իշխանական պատգամավորներ շարունակում են իշխանություններին արդարացնող պատրվակներ գտնել և դրանց շուրջ թեզեր շրջանառել։ Միևնույն ժամանակ, իշխող խմբակցության մեջ կան նաև անպիսի պատգամավորներ, որոնք լուռ են և մի կողմից չեն արդարացնում Փաշինյանին, բայց և մյուս կողմից՝ չեն համարձակվում իրենց անհամաձայնությունը հայտնել վարվող քաղաքականության հետ։ Այս իրադրությունը վկայում է հետևյալի մասին։

Կա՛մ «Իմ քայլի»՝ այս օրերին գերակտիվություն դրսևորող պատգամավորներն իրոք արժանապատվությունից զուրկ են և իրենց համար հայրենիքի ճակատագիրը երկրորդական հարց է, կամ էլ նրանց հեշտ է ճնշելը և լռեցնելը։ Պատահական չէ, որ լուրեր են շրջանառվում այն մասին, թե Փաշինյանը իշխանական խմբակցության պատգամավորներին հնազանդ պահելու համար արդյունավետորեն գործի է դնում կոմպրոմատները։ Դժվար է ասել, թե որքան են ճիշտ այս տեղեկությունները, սակայն մի բան պարզ է, որ իշխող խմբակցության պատգամավորներն այս բարդ փուլում ցույց են տալիս, որ իրենց դերակատարությունը զրո է, կամ իրենք քաղաքական իրավիճակի վրա ներազդելու տեսանկյունից ուղղակի գոյություն չունեն։

Իսկ ավելի ճիշտ՝ «Իմ քայլի» առկայությունը խորհրդարանում ընդամենը դեկորատիվ նշանակություն ունի, իրենք օրենսդիր մարմնում են հայտնվել Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները կատարելու և կառավարության որոշումները դակելու համար։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ 88 հոգանոց խմբակցության մեջ եղան նաև պատգամավորներ, որոնք քաջություն ունեցան իրենց անհամաձայնությունը հայտնել իշխանությունների կողմից տարվող քաղաքականությանը, դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից և դառնալ անկախ պատգամավոր։ Եվ այս համատեքստում ուշադրության է արժանի, որ նրանք դարձան իրենց իսկ գործընկերների ու իշխանական ֆեյքերի կատաղի հարձակման թիրախ, իսկ ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը խմբակցությունից դուրս եկած պատգամավորներից մեկին համեմատել էր Նիկոլի ուսապարկի հետ՝ նշելով, որ եթե այդ պատգամավորի հետ նույն ընտրատարածքում, նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», նա վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ։

ՔՊ-ի հասարակության հետ կապերի համակարգողի այս համեմատությունը վկայում է այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընդամենն իմիտացիոն բնույթ են կրել։ Հանրությանն անհայտ բազմաթիվ թեկնածուներ Նիկոլ Փաշինյանի ստվերի ներքո հայտնվել են խորհրդարանում։ Ըստ էության, ժողովուրդը ոչ թե ընտրում էր կուսակցությանը կամ թիմին, այլ Փաշինյանին։ Պատահական չէ, որ ընդդիմադիր ուժերը այդ ժամանակ շարունակ ձայն էին բարձրացնում նրա շուրջ, որ էյֆորիայի պայմաններում նպատակահարմար չէ ընտրական գործընթաց կազմակերպելը։ Եվ անգամ պատկերավոր խոսակցություններ կային, որ եթե նույնիսկ ընտրական ցուցակում նշված լիներ «Նիկոլի սելֆիի ձող» կամ «դուխով գլխարկ», ապա նրանք նույնպես խորհրդարանում մանդատ կստանային։

Ավելին՝ ՔՊ-ն, որպես կայացած կուսակցություն, գոյություն չունի, և պատահական չէ, որ չկա գաղափարախոսական հենք թիմի միասնությունն ապահովելու համար։ Փաստացի իշխող խմբակցությունը ոչ թե ժողովրդի ընտրության արդյունք է, այլ Նիկոլ Փաշինյանի դրածոների համախումբ։ Եվ իշխանությունները ևս իրենց կուսակցության՝ հասարակայնության հետ կապերի համակարգողի բերանով խոստովանում են, որ «Իմ քայլը» խմբակցությունն իրականում «Նիկոլի ուսապարկերի հավաքածու» է։ Իսկ նման հավաքածուից, շատ մեղմ ասած, դժվար է ինչ-որ բան սպասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Իմ քայլը Նիկոլ Փաշինյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին