ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
Պատժամիջոցների ցանկում ներառվել են 2 քաղաքացի և 16 կազմակերպություններ, մասնավորապես՝ Iran Combine Manufacturing Co., Quds Razavi Mines Co., Razavi Oil and Gas Development Co., Tadbir Drilling Development Company:
Բացի այդ, ահաբեկչության մեղադրանքով ցուցակում ընդգրկվել է ևս մեկ անձ՝ Իրաքի քաղաքացի Աբդուլ Ազիզ ալ-Մուհամեդավին: