Հունաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Գրում է Gazeta.ru-ն։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 168 հազար բնակչություն ունեցող Պատրա քաղաքից 49 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախի խորությունը 5 կմ է կազմել: Երկրաշարժի հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տվյալները դեռ չեն հաղորդվել։