ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին գործող նախագահ Դոնալդ Թրամփին «ազգի համար սպառնալիք» է անվանել և կոչ արել հրաժարական տալ: Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել պետության ղեկավարի իմպիչմենթի հարցով պալատում կայացած նիստի ընթացքում, որի հեռարձակումն ապահովել է CNBC հեռուստքաալիքը: Գրում է Gazeta.ru-ն։
«Նա (Թրամփը) ստիպված է հեռանալ: Նա ազգի համար հստակ և իրական վտանգ է ներկայացնում, որին մենք բոլորս սիրում ենք», - ընդգծել է բանախոսը:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով նիստը, որը պետք է հաստատեր վերջին ընտրությունների արդյունքները:
Ըստ որոշ տվյալների, Վաշինգթոնում բողոքի ցույցերի արդյունքում չորս մարդ է զոհվել: