f

Անկախ

Պատերազմում զոհվածների 25 չհայտնած անուն․ Razm.info


 

Razm.info  մասնագիտացված կայքը հրապարակել է սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին մինչ այս պաշտոնական աղբյուրները չեն հայտնել։

Նրանք են․

Ավետիսյան Գուրգեն Միքայելի (ծնված՝ 2001թ․, Աշտարակում, 2019–ի ամառային զորակոչ), զոհվել է նոյեմբերի 9-ին, ըստ որոշ տեղեկությունների՝ մինչ այդ երկու անգամ վիրավորվել է։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։

Կոծինյան Հովիկ Սերգոյի (կամավորական) և նրա որդի, ժամկետային զինծառայող Կոծինյան Սերգո Հովիկի, զոհվել են Շուշիում, մի քանի օրվա տարբերությամբ։ Նրանց մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում հարազատների գրառումներից։

Գևորգյան Գևորգ Կարապետի, (ծնված՝ 2002թ․), զոհվել է պատերազմի 42–րդ օրը (նոյեմբերի 7)։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցերում գրառումից։

Վարդանյան Սերոբ Վաղիկի (ծնված՝ 1990թ․), զոհվել է Արցախի Մարտունիի ուղղությամբ, հոկտեմբերի 21-ին:

Գասպարյան Շիրակ (ծնված՝ 1998թ.), զորակոչվել էր 2020–ի ամառային զորակոչին։ Զինծառայողի զոհվելու մասին հայտնի է դարձել սոցցանցերից։

Գրիգորյան Արթուր Արմանի (ծնված՝ 2001թ․ Երևանում), զորակոչվել էր 2020–ի ձմռանը։ Զոհվել է հոկտեմբերի 30-ին։ Զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել սոցիալական ցանցում գրառումներից։

Օրդոյան Ռաֆիկ Գևորգի (ծնված՝ 1994թ․, ավարտել է ավիացիոն համալսարանը), վիրավորվել և ապա հիվանդանոցում մահացել է նոյեմբերի 9-ին։ Սպայի մահվան մասին հայտնի է դարձել ԶԼՄ–ներից։

Խուդոյան Ալիկ Մահարի (19-ամյա, Եղեգնուտ համայնքից), զոհվել է Շուշիի համար մարտերում։ Ազգությամբ եզդի զինծառայողի մահվան մասին հայտնի է դարձել ԶԼՄ–ներից։

Մստոյան Նորայր (Նոդար) Տահարի (ծնված՝ 2001թ․), զոհվել է Ֆիզուլիում։ Ազգությամբ եզդի զինծառայողն Նոր Արմավիր գյուղից էր։

Այդոև Դավիթ Գերակլի (ծնված՝ 2000թ.) զոհվել է հոկտեմբերի 5-ին: Ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ ազգության եզդի զինծառայողը ծառայել է Ջաբրայիլում։

Դավիդյան (Դավթյան) Հրայր Միխայելի, գնդապետ, ըստ հարազատների գրառումների՝ եղել է զորամասի հրամանատարի տեղակալ, զոհվել է հոկտեմբերին։

Հովսեփյան Նվեր Մերուժանի (ծնված՝ 1984թ․), ըստ սոցցանցերում տարածվող տեղեկությունների՝ ռազմաճակատ մեկնել է որպես պահեստազորային, եղել է դասակի հրամանատար։ Զոհվել է Հադրութում, նրա աճյունը հայտնաբերվել է հունվարի 3-ին։

Կարապետյան Արտյոմ («Շիրակ» ֆուտբոլային ակումբի սան), զոհվել է Արցախում։

Կարապետյան Արտյոմ (ծնված՝ 1977թ․, Երևանից), զոհվել է հոկտեմբերի 26-ին, Մարտակերտում։

Հովսեփյան Արմեն Կառլենի (ծնված՝ 1978թ․, պահեստազորային), զոհվել է Ֆիզուլիում, հոկտեմբերի 24-ին։

Համբարձումյան Գևորգ (ծնված՝ 1983թ․) զոհվել է Ավետարանոց գյուղում։

Բեգլարյան Մխիթար Արվիդի (ծնված՝ 1990թ․), դիպուկահար, զոհվել է նոյեմբերի 9֊ին Շուշիի մարտերում։

Ծատրյան Գրիգորի (ծնված՝ 1987թ․), զոհվել է Արցախում։

Սարգսյան Իվան (1985թ.), զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 21–ին:

Աբրահամյան Սանասար (ծնված՝ 1988թ․) զոհվել է Մարտակերտում, հոկտեմբերի 19–ին։

Սահակյան Մելիքսեթ (ծնված՝ 1982թ․), զոհվել է Արցախում։

Մարտիրոսյան Դավիթ (19-ամյա, տանկիստ) և Մարտիրոսյան Սպարտակ (18-ամյա, հետախույզ), եղբայրները մեկ տարվա տարբերությամբ զորակոչվել են բանակ։ Զոհվել են նույն օրը՝ հոկտեմբերի 18-ին։

Մուրադյան Սերգեյ Ռոմայի (ծնված՝ 1991 թ., կապիտան), զոհվել է 2020–ի նոյեմբերի 1–ին, Մատաղիսում։ Պայմանագրային զինծառայող եղած ժամանակ աչքի է ընկել Ապրիլյան պատերազմում, ապա կրթություն է ստացել ռազմական համալսարանում և որպես սպա շարունակել ծառայությունը։

Այս ցանկը կազմելիս օգտվել ենք թե՛ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակումներից, թե՛ Razm.info-ի ընթերցողների տրամադրած տեղեկություններից։

 

զոհվածներ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին