f

Անկախ

Արդյունքը Հայոց բանակի գնդապետի հետ «արայով» խոսող զինծառայողի ծնողն է. Արցախի ՊԲ նախկին խոսնակ


Ինչպե՞ս ստացվեց, որ մենք (եթե ոչ բոլորը, ապա մի զգալի հատվածը) սկսեցինք չընդունել կամ, գուցեեւ, ատել մեր Հայրենիքը, իսկ ավել ճիշտ՝ նրա մի մասը՝ Արցախը... (Հետո կլինի Սյունիքը, ապա Գեղարքունիքնն ու Տավուշը եւ այդպես շարունակ...): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք սկսեցինք նրան չընդունելով ատել դրսից արհեստականորեն ներդրված պիղծ քարոզչությամբ՝ վարկաբեկելով այն ամենն ու ամենքին, ինչ ազգային է եւ հերոսական: Ատեցինք բոլոր նրանց, ովքեր ստեղծել եւ ունակ են սեղծելու... Ատեցինք, հավատալով շինծու եւ պետականաքանդ քարոզիչների վայրահաչոցներին եւ այն բոլոր սին խոստումներին, որոնցով կերակրվում էր մեր «լուսավոր ապագան»:

Մեզ տարիներ շարունակ համոզում էին, որ լավ ապրելու համար մեր «բեռը» ծանր է, եւ այդ բեռն Արցախն է... Ու մենք, հավատալով այդ զառանցանքին, մոռացանք մեր հայրերի ու որդիների արյամբ ազատագրվածը... Մոռացանք մեր հազարավոր զոհերի ու անհետ կորածների հարազատների համբերությունը ոտնատակ տալով եւ, ի վերջո, նրանց տառապանքը ծառայեցնելով ընդդեմ Հայրենիքի...

Արդյունքը Հայոց բանակի գնդապետի հետ «արայով» խոսող զինծառայողի ծնողն է, սպասումից ու անզորությունից ափերից դուրս եկած եւ պաշպանության նախարարության դարպասները մեքենայով ջարդող անհետ կորածի հայրն է եւ, վերջապես՝ այն իրականությունն է, որում հայտնվել է դրսից ու ներսից պատռոտվող մեր Երկիրը...

Իսկ մենք տոնական կամ առօրյա խնջույքի սեղանի շուրջ նստած տակավին կենաց ենք բարձրացնելու ի պատիվ մեր ազգի ու Հայրենիքի, առանց գիտակցելու, որ ատելով՝ սրբությունների պատիվ չեն պահում...

Դադարենք ատել ինքներս մեզ եւ, անգամ նրանց, ովքեր մեր մեջ ներարկեցին սեփականն ատելու հանցավոր բնազդը...

Սենոր Հասրաթյան

Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Հայաստանում օրենք չկա, կա Նիկոլ Փաշինյան. Գեղամ Մանուկյան
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Վարուժան Գեղամյան. Եթե չդիմադրենք, ապա հետո ավելի բարդ է լինելու
Դուք հայրենիք ունե՞ք. Տիգրանաշենի ակցիայի մասնակիցը ոստիկաններին
Ալիևի վարպետության դասը Փաշինյանին. ИА REX
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Բագրատաշենի ճանապարհը փակած ավտոմեքենաները ոստիկանները գրկելով հանում են ճանապարհից
Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը
Նոյեմբերյանում իրականացվող ակցիայից 12 քաղաքացի է բերման ենթարկվել
Բագրատաշենում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ակցիայի մասնակիցների նկատմամբ. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը
Ավելին
Ավելին