ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել է, որ Ֆիլիպինների ափերի մոտ 5,6 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Գրում է Gazeta.ru-ն;
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 118 կմ խորության վրա և Դավաո քաղաքից 359 կմ հեռավորության վրա, որտեղ բնակվում է մոտ 1,6 միլիոն մարդ:
Երկրաշարժի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկությունը չի հաստատվել: