f

Անկախ

Եթե բանակցային սեղանի մոտ պարտված ղեկավարի փոխարեն լիներ ՀՀ նոր ներկայացուցիչ, առանց ռազմագերիների վերադարձի հարցի լուծման՝ նոր հայտարարություն չէր ստորագրվի․ Արամ Վարդևանյան


Երբ ստորագրում ենք հայտարարություն, որում առկա չէ ռազմագերիների վերաբերյալ որևէ դրույթ, արդյոք դրանով մեր կամարտահայտությունը չե՞նք հայտնում, որ այսպես շարունակելը նորմալ է։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ռազմագերիների հարցն այս փուլում  լուծել չի հաջողվել։

«Եթե ռազմագերիների հարցը լուծել չի ստացվել, ուրեմն՝ ոչինչ չպետք է ստորագրվեր։ Օրինակ՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ժամանակ իշխանական քարոզիչներն առաջ էին տանում այն  թեզը, թե թեժ պատերազմ էր, որը պետք էր րոպե առաջ դադարեցնել, այդ պատճառով էլ ստորագրվեց հայտարարություն, որ կյանքեր փրկվեն, և ռազմագերիների վերադարձի ժամանակացույց չֆիքսվեց, և նրանց վերադարձի հարցն առաջին կետում չէր։ Այդ դեպքում այժմ ո՞րն էր խոչընդոտը, որը թույլ չէր տա չստորագրել այդ փաստաթուղթը»,-նկատեց փաստաբանը։

Նա ընդգծեց՝ դեռևս մինչև եռակողմ հանդիպումը Փաշինյանի մամուլի խոսնակը հայտարարել էր, թե գերիների հարցն առաջնային է, իսկ եթե առաջնային հարցը որևէ արտացոլանք չի ստանում նոր հայտարարության տեքստի մեջ, ըստ Վարդևանյանի, պետք է հետաձգվեր դրա ստորագրումը։

 

«Մի կողմից խոսում ենք Արցախի կարգավիճակի մասին, բայց դեռ ռազմագերիների հարցը չենք կարողանում լուծել, մի կողմից ստորագրում ենք փաստաթուղթ, որը տնտեսական առումով առավելապես հետաքրիքիր է Ադրբեջանին և Թուրքիային, բայց նաև ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը ցանկանում է արգելել ՀՀ արտգործնախարարի մուտքը Արցախ, ու որի վերաբերյալ ՀՀ իշխանության կողմից որևէ պատասխան հայտարարություն չկա։ Եթե մի երկրի ղեկավար պարտվել է խայտառակ ձևով, իր կազմակերպչական ունակությունների բացակայության, սխալ կառավարելու և ղեկավարելու պայմաններում, պարզ է, որ նույն կերպ էլ պետք է բանակցություններ վարի»,-ասաց Վարդևանյանը։

Նա նշեց՝ դեռ դեկտեմբերին Ադրբեջանի բարձագույն մակարդակով հայտարարություն հնչեց, որ այլևս ռազմագերիներ առկա չեն Ադրբեջանում, որին ՀՀ-ից հետևեց միայն ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը, որով նա ընդգծեց, որ նման մեկնաբանությունն անընդունելի է, և Ժնևյան կոնվենցիաները գործում են կոնֆլիկտային իրավիճակների պայմաններում, առավել ևս՝ ռազմական կոնֆլիկտների։

«Կարծես թե բոլորի համար հասկանալի էր, որ Արցախյան հակամարտության  հետ կապված զարգացումները սեպտեմբերի 27-ից ի վեր ռազմական բնույթ ունեն, այստեղ երկրորդ կարծիք չկար, հետևաբար, դրա գործողությունների արդյունքում ցանկացած անձի դեպքում, ում ազատությունը սահմանափակվել է թշնամի երկրի կողմից, առկա է ռազմագերու կարգավիճակը, և Ադրբեջանի մեկնաբանությունն իրավունքի հետ առնչություն չուներ։ Բայց դրա վերաբերյալ ՀՀ բարձրագույն իշխանության կողմից չեղավ գոնե մեկ հայտարարություն։ Այս պայմաններում միջազգային իրավունքի ամենադասական կոնցեպտներից մեկն այն է, որ եթե պետությունն իր վարքագծով հարմարվում է ցանկացած իրավիճակի, դրանից հետադարձը ծայրահեղ դժվարանում է»,-ասաց փաստաբանը։

Հարցին՝ եթե ռազմագերիների հարցով անորոշությունը շարունակվում է, որը պետք է լինի հաջորդ քայլը՝ տեսանելի արդյունքի համար, Վարդևանյանն արձագանքեց, թե այս պայմաններում շատ դժվար է ասել՝ ինչ քայլ է հնարավոր ձեռնարկել։

«Դրա համար նոյեմբերի 10-ից սկսած թե՛ քաղաքական գործիչները, թե՛ փորձառու մասնագետները, թե՛, նույնիսկ, ՌԴ մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ տարածված մոտեցում է՝ պարտված իշխանությունները պետք է հեռանան։ Դա պայմանավորված էր նաև նրանով, որ եթե երեկ բանակցային սեղանի մոտ լիներ ՀՀ նոր ներկայացուցիչ, ով կունենար շատ ավելի արժանապատիվ դիրքերից խոսելու հնարավորություն, մենք կունենայինք այն պատկերը, որ, ենթադրենք, այս փաստաթուղթն առանց ռազմագերիների հարցի չէր ստորագրվի»,-ասաց Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք, որ Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը կայացավ երեկ՝ հունվարի 11-ին, Մոսկվայում։ Երեք երկրների ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն՝ Լեռնային  Ղարաբաղի զարգացման վերաբերյալ։

Արամ Վարդևանյան բանակցություններ հայ գերիներ Նիկոլ Փաշինյան

Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
Վիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ
2023-ի 7 ամսում Փաշինյանի ոստիկանական ուղեկցության վրա ծախսվել է 175 հազար դոլար. «Հայաստան»
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով
Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով լսումները Հաագայի դատարանում (ուղիղ)
Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Ավելին
Ավելին