f

Անկախ

Նիկոլը ծնկած ղեկավար է և գտնվում է մի սենյակում, որտեղ սեղանի շուրջ նստած մարդկանց հետ չունի հավասար հարաբերություններ՝ մեկի ծառան է դարձել, մյուսին էլ՝ պարտվել


Հարցնում եք՝ որպես պետություն ի՞նչ օգուտ ստացանք այսօրվա հանդիպումից և, ընդհանրապես, Նիկոլը, որն այսօրվա հանդիպման առաջնահերթություն էր ներկայացնում գերիների ու պատանդների վերադարձը, ինչո՞ւ գոնե 1 գերու վերադարձի հարց չկարողացավ լուծել:

Հարց. իսկ ինչո՞ւ պետք է գերիներին վերադարձնեին կամ որևէ հայամետ լուծում առաջարկեին: Եկեք լինենք անկեղծ և գոնե մեկ անգամ իրականությանը նայենք բաց աչքերով:

Հանդիպել են երեք մարդ։ Մեկի ձեռքում ոչինչ չկա՝ բացի վախից և ամեն ինչ ստորագրելու և կատարելու պատրաստակամությունից։ Մյուս երկուսին միավորում է սրա նկատմամբ զզվանքը։ Մեկինը՝ թշնամական, մյուսինը՝ դասակարգային։

Դեկտեմբերի 1-ից հետո նոր ոչինչ չի կատարվում։ Հայաստանցիները որոշել են, որ իրենց պետք է շարունակի ներկայացնել իրենց որդիներին ու ամուսիններին զոհաբերած, հայրենիքը դավաճանած և արցախյան պատերազմը պարտությամբ ավարտած ոչնչությունը։ Մյուս երկրներն էլ օգտվում են այս իրավիճակից որքան կարողանում են։

Ինչո՞ւ պետք է Իլհամը Նիկոլին վերադարձներ 115 գերի։ Որովհետև Նիկոլը չէ՞ր ստորագրի Մեղրիի միջանցքի հանձնման փաստաթուղթը։ Նա արդեն այն ստորագրել է և նորից կստորագրի հայտնի պատճառներով։

Ինչո՞ւ պետք է քննարկեին Արցախի կարգավիճակի հարցը։ Որովհետև եթե չքննարկեին, Նիկոլը ի՞նչ պետք է աներ։ Ճիշտ եք, ոչի՛նչ։ Նիկոլը ծնկած ղեկավար է և գտնվում է մի սենյակում, որտեղ սեղանի շուրջ նստած մարդկանց հետ չունի հավասար հարաբերություններ՝ մեկի ծառան է դարձել, մյուսին էլ՝ պարտվել:

Ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։

Ավելին, իսկ ինչո՞ւ պետք է Նիկոլը փորձեր խնդրել կամ համառեր մեր 115 գերու վերադարձը։ Այս օրերին գերիների հարազատները և բարեկամները պետք է Նիկոլին օր ու արև չտային, որովհետև նա միայն այդ լեզուն է հասկանում:

Հետևաբար հերիք է անվերջ դժգոհել, պետք է գործել:

Հայաստանի հնարավորությունների պատուհանը փակվել է դեկտեմբերի 1-ին և այն չի բացվի Նիկոլի օրոք։

Ավելին, ամեն օր ավելի վատ է լինելու։

Հ.Գ. Նկարում դրվագ է Նիկոլ-Ալիև «կիրթ ու կառուցողական» © հարաբերություններից:

Միքայել Մինասյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան բանակցություններ

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
«Փաստ». Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
Ավելին
Ավելին