CGTN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Չինաստան մեկնող փորձագետների միջազգային խմբի ներկայացուցիչ Մարիոն Կուպմանսը հայտարարել է, որ չղջիկները COVID-19- ի ծագման ամենահավանական աղբյուրն են: Գրում է Gazeta.ru-ն։
«Իհարկե, կան վարկածներ, թե որտեղից է եկել վիրուսը, ամենայն հավանականությամբ դրանք չղջիկների ամբարներn են», - նշել է Կուպմանսը:
Ինչպես հաղորդվել է, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների պատվիրակությունը մեկնելու է Չինաստան՝ կորոնավիրուսի ծագման պատճառները պարզելու համար:
Մասնագետները երկիր կժամանեն հունվարի 14-ին: