«БелТА» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշեկոն հայտարարել է, որ ի տարբերություն Արևմուտքի՝ երկրում ժողովրդավարական գործընթացները հանրապետությունում նորմալ զարգանում են: Գրում է Gazeta.ru-ն։
«Մեզ մոտ ցուցարարները և այլ դժգոհ մարդիկ չեն գրոհում պետական կառույցները և կապիտոլիումները, մեզ մոտ ժողովրդավարական գործընթացների զարգացման տեսանկյունից բոլորովին նորմալ իրավիճակ է», - նշել է Լուկաշենկոն:
Նա ընդգծել է, որ հենց դրանում է եվրոպական որոշ քաղաքական գործիչների՝ Բելառուսում իրավիճակի հետ կապված դժգոհության հիմնական պատճառը:
Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով նիստը, որը պետք է հաստատեր վերջին ընտրությունների արդյունքները:
Ըստ որոշ տվյալների, Վաշինգթոնում բողոքի ցույցերի արդյունքում չորս մարդ է զոհվել: