Կորոնավիրուսի տարածման պատճառով Վրաստանում սահմանափակումները երկարացվել են մինչև փետրվար՝ ներառյալ գիշերային տեղաշարժի, տրանսպորտի աշխատանքի և մանրածախ օբյեկտների արգելքը: Այդ մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան: Գրում է Russian.rt.com-ը։
«Այսօր մենք քննարկում ենք ունեցել և որոշում կայացրել կետային սահմանափակումների ներկայիս ռեժիմը պահպանել մինչև փետրվարի 1-ը: Մեր խնդիրն է օգտագործել մնացած երկու-երեք շաբաթները մինչև փետրվարի 1-ը գործարարության հետ շատ ակտիվ հաղորդակցման համար և պատրաստվել ավելի անվտանգ բացման՝ նույն առևտրի կամ հասարակական տրանսպորտի հետ կապված», - նշել է Տուրնավան:
Վրաստանում COVID-19 կորոնավիրուսային վարակի հետ կապված իրավիճակի պատճառով նոյեմբերի 28-ից կարանտինային միջոցառումները զգալիորեն խստացվել են: