The Hill պարբերականի փոխանցմամբ՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ԿՀՎ-ի ղեկավարի պաշտոնում առաջարկել է Ռուսաստանում նախկին դեսպան Ուիլյամ Բերնսի թեկնածությունը։ Գրում է Gazeta.Ru-ն:
«Նախկին դեսպան Բերնսը անհրաժեշտ գիտելիքների է տիրապետում, օժտված է իրավիճակը գնահատելու ունակությամբ ... Մեզ այդ որակները պետք են սպառնալիքները կանխելու և խնդիրները լուծելու համար, նույնիսկ նախքան դրանք մեր տարածք հասնելը», - ասել է Բայդենը:
Նա ընդգծել է, որ ԿՀՎ-ի նման տնօրենի օրոք ամերիկացիները կկարողանան «հանգիստ քնել»:
2005-2008թթ․ Բերնսը եղել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանը: