Ռուսական խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված հատուկ նշանակության բժշկական ջոկատը (ՀՆԲՋ) շարունակում է օգնություն ցուցաբերել տեղի բնակչությանը Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Մասնավորապես, անցյած մեկ օրվա ընթացքում ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 18 բնակչի, այդ թվում՝ երկու երեխայի։
Ողջ ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարության դաշտային հոսպիտալում բուժօգնություն են ստացել 1218 արցախցի, այդ թվում՝ 155 երեխա։
Նոյեմբերի 23-ից մինչ օրս խաղաղապահ զորախմբի կազմում ընդգրկված ռուս սակրավորները Արցախում ականազերծել են ավելի քան 479,2 հեկտար տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 շինություն, հայտնաբերվել ու վնասազերծվել է ավելի քան 23 հազար պայթունավտանգ առարկա։
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են մոտ 480 հա տարածք, ռազմական բժիշկները բուժօգնություն են տրամադրել ավելի քան 1200 մարդու․ ՌԴ ՊՆ
Կարդացեք նաև
- Բաքուն գերիների և պատանդների հարցը օգտագործում է քաղաքական նպատակներով. փաստաբան
- ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ
- Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում