f

Անկախ

Հասցեական ուղերձ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանին.Սենոր Հասրաթյան


Հարգելի պարոն Միքայելյան, երբ 2018թ. նոյեմբերի 26-ին, լինելով ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, իմ ֆեյսբուկյան էջում հակադարձեցի Ձեր այն արտահայտությանը, թե իբր<<թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը>>, րոպեներ հետո զանգ ստացա Երևանից և ստիպված էի երկարամյա ծառայություն անցած զինվորականիս բնավորությանն անհարիր զիջման գնալ և հանել գրառումս: Տարիներ անց ասեմ, որ նախքան այդ երկտողը հանելը, իմ կողմից շատ հարգված այն ժամանակվա ՊԲ հրամանատարին ներկայացրի ծառայությունից ազատվելու մասին զեկուցագիր, սակայն ստացա կտրուկ մերժում... Ժամեր անց ԶԼՄ-ներում հայտնվեց <<ՍԵՆՈՐ ՀԱՍՐԱԹՅԱՆԸ ՀԵՌԱՑՐԵԼ Է ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԱՐՎԱԾ ԻՐ ԳՐԱՌՈՒՄԸ>> վերտառությամբ հրապարակումը և առաջին անգամ 25-ամյա զինվորական ծառայության ընթացքում ես ինձ անտանելի վատ զգացի: Վատ զգացի ոչ թե նրա համար, որ ինձ բավականին հոգեհարազատ լրագրողական հանրույթի կողմից արժանացա նման ուշադրության, այլ, որ համոզված էի ձեզ հասցեագրած տողերիս ազնվության մեջ, բայց հանել էի... Այսօր մենք հանձնել ենք Արցախյան առաջին պատերազմում հազարավոր նվիրյալների արյան գնով ազատագրված Հայրենիքի շուրջ 75%-ը, ուղիղ նշանառության տակ են հայտնվել Սյունիքի սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը, զոհաբերել ենք 5000-ից ավելի հայորդիների կյանք, ունենք տասնյակների հասնող անհայտ կորածներ, հազարավոր վիրավորներ, որոնց թվում նաև Դուք...

Այս ամենից հետո ինձ անհասկանալի է Ձեր լռությունը... Անհասկանալի է ոչ միայն այն պատճառով, որ Դուք Ձեր համեստ ավանդն եք ունեցել այն տարածքների ազատագրման գործում, որոնք այսօր արդեն հանձնված են, այլ նաև նրա համար, որ ղեկավարելով Մայր Հայրենիքում ապրող պատերազմի մասնակիցների ամենամեծ բանակը՝ <<Երկրապահ>> կամավորականների միությունը, շարունակում եք չեզոքություն դրսևորել իշխանությունների կողմից իրականացվող այս հայրենակործան զարգացումների հանդեպ... Այնինչ, այդ Միությունը կոչված է Հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվել ոչ միայն պատերազմի ժամանակ, այլև պատերազմից հետո՝ երբ ծվատվում է Երկիրդ...

Այսքանով հանդերձ, որևէ պատասխան չեմ ակնկալում, պարզապես, ուզում եմ մի քիչ մտածեք և Ձեր հեղինակությունն օտագործեք մեր Հայրենիքին սպառնացող հետագա վտանգները կանխելու համար ... Մաղթում եմ մարտնչող երկրապահին հարիր ոգի և ամրություն:

Հարգանքներով՝ պահեստազորի գնդապետ Ս. Հասրաթյան

Սենոր Հասրաթյան ՖԲ Գրառում Սասուն Միքայելյան Արցախ

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին