РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թվիթերի ղեկավարությունն արգելափակել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի էջը։ Գրում է Gazeta.ru-ն:
Թրամփի շտաբի գործունեության էջը կասեցվել է նրա հայտարարության հրապարակումից հետո, որն ավելի վաղ հրապարակվել էր Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնական էջում, բայց սոցցանցը այն նույնպես հեռացրել է: Դրանում Թրամփը քննադատել էր թվիթերի ղեկավարությանն իր անձնական էջն արգելափակելու համար: Հայտարարության հետ մեկտեղ հանրապետական նախագահի նախընտրական շտաբում հրապարակվել էր նաև սոցիալական ցանցի կարմիր լոգոտիպի նկարը՝ մուրճ ու մանգաղով:
Ինչպես հաղորդվում է, սոցցանցի ղեկավարությունը մշտական հիմքով արգելափակել է Թրամփի էջը «բռնության նոր դրդման վտանգի պատճառով»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի էջերը ֆեյսբուքում, ինստագրամում, սնեփչաթում և այլ սոցիալական ցանցերում արգելափակվել են։