ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին երկրի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները ռուսական պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի համար «նվեր» է անվանել: Գրում է Russian.rt.com-ը։
«Պուտինը ցանկանում է խարխլել ժողովրդավարությունը: Ահա թե ինչով է նա զբաղված։ Ինչպես երկրի ներսում, այնպես էլ, միջազգային հարթակում: Իսկ նախօրեին նախագահը (Թրամփը) նրան ամենամեծ նվերներից մեկը մատուցեց », - մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Փելոսին:
Նա հիշեցրել է ավելի վաղ արտահայտած իր այն խոսքերը, որ «Թրամփի հետ բոլոր ճանապարհները դեպի Պուտին են տանում»:
Հունվարի 7-ին Փելոսին պահանջեց օգտագործել ԱՄՆ Սահմանադրության 25-րդ փոփոխությունը և Թրամփին հեռացնել իշխանությունից մինչ նրա լիազորությունների ավարտը`հունվարի 20-ը:
Հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ ընդհատելով նիստը, որը պետք է հաստատեր վերջին ընտրությունների արդյունքները: Ըստ որոշ տվյալների, Վաշինգթոնում բողոքի ցույցերի արդյունքում չորս մարդ է զոհվել: Բացի այդ, CNN հեռուստաալիքը հաղորդում է առնվազն 20 ձերբակալված ցուցարարների մասին: Վաշինգթոնի քաղաքապետ Մուրիել Բոուսերը պարետային ժամ է հայտարարել:
Հունվարի 7-ին ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց Բայդենի հաղթանակը: