Թունիսում հատուկ ծառայությունները ձերբակալել են «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկին։ Այդ մասին հայտնել է երկրի ՆԳ նախարարությունը: Գրում է Gazeta.ru-ն։
«Ահաբեկչության դեմ պայքարի և ահաբեկչությունները կանխելու համազգային ջանքերի շրջանակներում… ձերբակալվել է վտանգավոր ահաբեկիչ, Թունիսում «Ալ-Քաիդա» խմբավորման առաջնորդներից մեկը», - նշվել է երկրի ՆԳՆ տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ ձերբակալվածը «թեժ կետերից մեկում խմբավորման առաջատարի դեր է կատարել»: Վնասազերծվել են նաև նրա հանցակիցները: