ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը, Կոնգրեսի կողմից վավերացված ընտրությունների արդյունքների ճանաչումից հետո, իր կողմնակիցներին հավաստիացրել է, որ ամեն ինչ «միայն նոր է սկսվում»: Երկրի ղեկավարի տեսաուղերձը հրապարակվել է նրա թվիթերյան էջում: Գրում է Gazeta.ru-ն։
«Մեր երկրի քաղաքացիներին․ նախագահի պաշտոնում ձեզ ծառայելը մեծ պատիվ էր: Եվ իմ բոլոր հիանալի աջակիցներին. գիտեմ, որ հիասթափված եք, սակայն նաև ուզում եմ, որպեսզի իմանաք, որ մեր անհավատալի ճանապարհորդությունը նոր է միայն սկսվում», - ասել է Թրամփը:
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Նախագահի գլխավոր հավակնորդներն էին դեմոկրատ Ջո Բայդենը և հանրապետական Դոնալդ Թրամփը: Համաձայն ժողովրդական քվեարկության արդյունքների և ընտրիչների քվեարկության, Բայդենը հաղթեց, բայց Թրամփը չճանաչեց ընտրությունների արդյունքները և վիճարկեց դրանք դատարաններում: Հունվարի 7-ին ԱՄՆ Կոնգրեսը պաշտոնապես հաստատեց Բայդենի հաղթանակը: