Գերմանիայում մեկ օրում որոնավիրուսային վարակ հաստատվել է ևս 31849 մարդու մոտ: Ռոբերտ Կոխի ինստիտուտի տվյալների համաձայն, երկրում COVID-19 գրանցված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1,866,887-ի: Գրում է Gazeta.ru-ն։
Վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում COVID-19-ից մահացել է 1188 հիվանդ:
Գերմանիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի ընդհանուր թիվը 38 795 է կազմում:
Ավելի վաղ Գերմանիայում կարանտինը երկարաձգվել էր մինչև հունվարի վերջ, որը սահմանվել էր դեկտեմբերի 16-ից ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:
Ներկայումս ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 88 միլիոնը։