Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը մրցաշրջանի երկրորդ մասին նախապատրաստվելու համար մի շարք ընկերական հանդիպումներ կանցկացնի:
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հունվարի 23-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի մրցակիցը կլինի «Արարատը», հունվարի 28-ին՝ «Ալաշկերտը», հունվարի 30-ին՝ «Վանը», փետրվարի 5-ին՝ «Ալաշկերտը», իսկ փետրվարի 10-ին՝ ԲԿՄԱ-ն։Նշված բոլոր հանդիպումները կկայանան «Ուրարտու» մարզահամալիրում։ Ակումբն արդեն իսկ վերսկսել է մարզումները:
Հայաստանի ֆուտբոլի առաջնությանմրցաշարային աղյուսակի առաջատարները երեք թիմեր են` «Արարատը», «Ալաշկերտը» և «Արարատ-Արմենիան»: Ակումբներն ունեն 18-ական միավոր: «Լոռին» ունի 17 միավոր: Աղյուսակում «Նոա»-ն 16-րդն է (16 միավոր), «Ուրարտուն»` 15 միավոր, «Վանը»` 10 միավոր: Մրցաշարային աղյուսակի հետնապահները «Փյունիկը» և «Շիրակն» են` 5-ական միավոր: