Tennis Australia-ի թենիսիստների հարցով տնօրեն Անդրե Սայի հաղորդմամբ «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի հաղթող Ռոջեր Ֆեդերերը փետրվարի 8-ին մեկնարկելիք 2021թվականի Ավստրալիայի բաց առաջնությանը չի մասնակցի խիստ կարանտինի պատճառով:
«Հիմնական պատճառը եղել է կարանտինը: Ես նրա հետ զրուցել եմ մեկ ամիս առաջ, և նա ուներ 2 տարբերակ՝ մրցավայր մեկնել ընտանիքի հետ կամ մենակ: Նա չցանկացավ ընտանիքի հետ անցնել այդ բարդ ճանապարհը կամ մի քանի շաբաթ անցկացնել առանց նրանց»,- Սայի խոսքը մեջբերում է Tennis World USA-ն:
39-ամյա շվեյցարացի թենիսիստը 1999 թվականից հետո առաջին անգամ չի մասնակցի Australian Open-ին։ 21 տարում Ֆեդերերը 6 անգամ (2004, 2006, 2007, 2010, 2017, 2018) նվաճել է տիտղոսը։