BelTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմել է իշխանությունների հակառակորդներին և հորդորել ուշքի գալ՝ երկրում պատերազմը կանխելու համար: Գրում է Gazetaz.ru-ն։
Նա կարծում է, որ եթե երկրում թեժ պատերազմ սկսվի, ոչ ոքի թույլ չի տրվի ազատ շնչել: Ավելին, ամբողջ պայքարը գնալու է այլ մարդկանց շահերի համար:
«Մեզ ոչ մի պատերազմ կամ բախում պետք չէ, լսեք, դրանք մեզ հանգիստ կյանք չեն տա», - ասել է քաղաքական գործիչը Մինսկի եկեղեցիներից մեկը կատարած այցի ժամանակ:
Լոկաշենկոն հորդորել է հավաքվել, հանգստանալ և ուշքի գալ:
«Ես խաղաղասեր մարդ եմ: Սակայն չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկը գա այստեղ և բացահայտ քանդի մեր այս վանքը», - եզրափակել է նա: